Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել։ Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, համատեղության կարգով, նշանակվել է Հյուսիսային Մակեդոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Սոֆիա): Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Ալժիրում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Կահիրե): Սարգսյանը, համատեղության կարգով, նշանակել … Read more

ԱՄՆ-ն սահմանում է վիզային նոր սահմանափակումներ

ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է սահմանում ամբողջ աշխարհում քրիստոնյաներին հալածողների նկատմամբ, X-ի իր էջում գրել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Դա վերաբերում է Նիգերիային և այլ կառավարությունների կամ անհատների, որոնք հալածում են մարդկանց իրենց կրոնական համոզմունքների համար»,- նշել է նա։

ՀՀ քաղաքներում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիա

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ նոյեմբերի 23-ին և 25-29-ը, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ նոյեմբերի 27-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ նոյեմբերի 25-ին։ ◾️ Գյումրի քաղաքում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Արարատ քաղաքում՝ նոյեմբերի 23-ին և 26-29-ը: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Գյումրիում դեկտեմբերի 7-ին իր անդրանիկ Սուրբ Պատարագը կմատուցի Տ.Գառնիկ քահանա Ավոյանը. Շիրակի թեմ

Շիրակի թեմը հայտնում է, որ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ, դեկտեմբերի 7-ին, ժամը 10:30-ին, Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում (Յոթ Վերք) իր անդրանիկ Սուրբ Պատարագը կմատուցի՝ նորաօծ Տեր Գառնիկ քահանա Ավոյանը:

59-ամյա տղամարդու գոմում ապօրինի պահվող թմրանյութ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Ծաղկուտ գյուղում բնակվող 59-ամյա տղամարդը գոմում ապօրինի պահում է թմրանյութ։ Տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, որտեղ հաստատեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց մոտ 20 գրամ մարիխուանա։ Հանգամանքները պարզվում են։

Ժաննա Անդրեասյանը՝ 12-րդ դասարանում վարորդական իրավունքի տեսական գիտելիք ստանալու հնարավորության մասին

Կարծում եմ, որ դա հրաշալի առաջարկ է, և ես կողմ եմ, որ 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա հնարավորություն մեր աշակերտների համար, և իրենք կարողանան նաև հանձնել համապատասխանն քննությունները: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի՝ դպրոցի ավարտական դասարանում վարորդական իրավունքի տեսական … Read more

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կոչով դիմել է քաղաքացիներին

Խնդրում ենք ուշադիր պլանավորել ձեր վիզայի հարցազրույցի օրը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ դեսպանատունը։ «Դիմորդներին տրամադրվում է հարցազրույցի ամսաթիվը սահմանափակ թվով փոփոխելու հնարավորություն։ Եթե գերազանցեք այդ սահմանաչափը, հնարավոր է պահանջվի կատարել նոր վիզայի դիմումի վճար՝ հարցազրույցի նոր օր ամրագրելու համար։ Լրացուցիչ ծախսերից և ուշացումներիից խուսափելու համար՝ ընտրեք ձեր հարցազրույցի օրը մտածված և փոփոխություններ … Read more

Պետք է դադարենք խոսել նախկինների մասին․ Փաշինյան

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է նախկին իշխանությունների մասին խոսելը դադարելը: Այդ մասին հայտնեց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանի հարցերին: Փաշինյանի խոսքերով, իշխանությունը տրվում է սադրանքին: «Եվ գալիս ժամերով խոսում ենք՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան: Օրինակ, մենք չենք կենտրոնանում այն բանի վրա, որ այս տարի 500 կմ ճանապարհներ, … Read more

69-ամյա տղամարդու տանը մարիխուանա է հայտնաբերվել

Դեկտեմբերի 2-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Սարդարապատ գյուղի բնակիչ 69-ամյա տղամարդը տանը կից ավտոտնակում պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տանը հայտնաբերվեց ապակե տարայի մեջ դեղնականաչավուն զանգված։ Տանտերը հայտնեց, որ մարիխուանան ինքն է պատրաստել իր … Read more