Ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը ընդգրկվել է թվային սեյսմոգրաֆների ցանցի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային կազմակերպության հարթակում։ Iravaban.net ֊ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ-ից։
Սա ապահովում է մի շարք ռազմավարական և գիտական առավելություններ։ Սա միջազգային կարևոր գնահատական է Հայաստանի ջանքերի մասին։ Զուգահեռաբար սա նաև կանխատեսելի գնահատական էր մեզ համար, քանի որ Գառնիի սեյսմիկ կայանը տարածաշրջանային միակ միջազգային կայանն է։ Նկատի ունենալով, որ Հայաստանը գտնվում է սեյսմավտանք գոտում, երկրաշարժերից պաշտպանվելու լավագույն միջոցը սեյսմիկ վտանգի հուսալի մոնիտորինգի ապահովումն է։
2026 թվականից իրականացվելու է ամբողջ դիտացանցի լայնամասշտաբ արդիականացման աշխատանքներ։