5 950 և 28 650 դրամ․ Ի՞նչ է տալիս քաղաքացուն նոր կենսաչափական փաստաթուղթը

Նոր նմուշի կենսաչափական նույնականացման քարտի արժեքը կկազմի 5 950 դրամ, իսկ անձնագրինը՝ 28 650 դրամ։ Արդյո՞ք սահմանված գները բարձր են, և ի՞նչ առավելություններ են քաղաքացիները ստանալու նոր համակարգի ներդրմամբ։ ՆԳՆ ներկայացված պարզաբանման համաձայն՝ նոր կենսաչափական փաստաթղթերի արժեքը պետք է գնահատել ոչ միայն նախկին փաստաթղթերի պետական տուրքի, այլև դրանց տեխնիկական հնարավորությունների, անվտանգության և նոր համակարգի … Read more

Երբ խաղը վերածվում է վտանգի. ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր ծնող

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է օնլայն հարթակների խաղերի վտանգների մասին։ «Ձեր երեխան խաղում է առցանց խաղեր և անծանոթը գրում է նրան։ Նա ընկերական է, նվերներ է տալիս, բայց իրականում կարող է լինել չարամիտ մեծահասակ։ Չարամիտ անձինք հաճախ ներկայանում են որպես հասակակից, նվերներով շահում են երեխայի վստահությունը, ապա զրույցը տեղափոխում այլ հավելված և խնդրում ամեն ինչ … Read more

ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում քննարկվել են պետական սահմանի համալիր կառավարման ոլորտում բարեփոխումների, Սահմանապահ զորքերի անձնակազմի մասնագիտական պատրաստվածության, ուսուցման և վերապատրաստումների վերաբերյալ հարցեր

2026 թվականի սեպտեմբերին 24-ին և 30-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի ղեկավարը և աշխատակիցները համապատասխանաբար հանդիպումներ են ունեցել Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) Եվրոպայի և Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ, ՀՀ-ում DCAF-ի աջակցության ծրագրի ղեկավար Անթյե Ֆրիցի և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) Գլոբալ վտանգների նվազեցման տնօրինության կովկասյան տարածաշրջանի ծրագրերի ղեկավար … Read more

Սնանկացած վարկառուի պարտքերից ազատվելը չի ազատում երաշխավորին․ ՍԴ-ն պաշտպանել է բանկի պահանջի իրավունքը

Iravaban.net-ը ուսումնասիրել է Սահմանադրական դատարանի որոշումը, ըստ որի ֆիզիկական անձի սնանկության գործն ավարտելուց և նրան դրամական պարտավորությունների կատարումից ազատելուց հետո երաշխավորի պարտավորությունը չի դադարում։ Այսինքն՝ եթե վարկառուն սնանկության վարույթի ավարտից հետո ազատվում է պարտքի վճարման պարտականությունից, բանկը շարունակում է այդ գումարը պահանջելու իրավունք ունենալ երաշխավորից։ ՍԴ-ն «Սնանկության մասին» օրենքի 97-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրությանը … Read more

ՍԴ-ն մերժել է քննել դիմումը, որով վիճարկվում էր ՀՀ կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթը

Iravaban.net–ը ուսումնասիրել է Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը, որով մերժվել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների դիմումի քննությունը։ Դիմումով վիճարկվում էր Ազգային ժողովի՝ Կառավարության ծրագիրը հաստատելու մասին 2026 թվականի օգոստոսի 25-ի ԱԺՈ-3-Ն որոշման սահմանադրականությունը։ Դիմումատուները վիճարկել էին որոշումն ամբողջությամբ՝ դրա ընդունման սահմանված կարգի խախտման հիմքով, իսկ բովանդակային առումով՝ Կառավարության ծրագրի «Գլուխ 7. Հոգևոր անվտանգություն» բաժնի … Read more

Հայտնի է եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Արման Եղոյանը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Տարոն Չախոյանը, Արփինե Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը և Գոռ Արշակյանը։  Iravaban.net-ը տեղեկանում է Ազգային ժողովից։

«Իջևանի անտառտնտեսություն»-ում փայտանյութով բեռնված մեքենա է հայտնաբերվել․ վարորդը փաստաթղթեր չի ներկայացրել

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության կողմից անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում շարունակվում են ուժեղացված կանխարգելիչ-հսկողական միջոցառումները։ Ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամասի ծառայողները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության 4-րդ պահաբաժնի տարածքում նկատել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա՝ փայտանյութով բեռնված։ Էկոպարեկների կողմից մեքենան անմիջապես կանգնեցվել և ստուգվել է։ Մեքենայի վարորդ Ս.Ա.-ն խոստովանել … Read more

Վրաստանում ձերբակալվել է փետրվարին Երևանում սպանություն կատարելու համար հետախուզվող 37-ամյա տղամարդը

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների ամիսներ տևած՝ ամենօրյա, համատեղ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ իրավապահների կողմից սպանության, խուլիգանության, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը։ Iravaban.net–ը  տեղեկանում է ՆԳՆ-ից։Նա մեղադրվում է 2026 թվականի փետրվարին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հրազենի գործադրմամբ սպանություն կատարելու համար: Երկու երկրների իրավապահ մարմինների … Read more

Խիստ մոտեցում խցանումներին նպաստող խախտումների նկատմամբ. 21 հազար 151-ով ավելի արձանագրություն է կազմվել

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի ինը ամիսների ընթացքում տրանսպորտայի միջոցը երկրորդ շարքում կայանելու համար կազմել են 35 հազար 392 արձանագրություն: ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 21 հազար 151-ով։

Հոկտեմբերի 10-ից Միկոյան փողոցում հետիոտնային լուսացույց կգործի

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով սույն թվականի հոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեին հարակից ճանապարհահատվածում կկազմակերպվի հետիոտնային կանչով լուսացուցային օբյեկտ:  Iravaban.net–ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։