ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է օնլայն հարթակների խաղերի վտանգների մասին։
«Ձեր երեխան խաղում է առցանց խաղեր և անծանոթը գրում է նրան։ Նա ընկերական է, նվերներ է տալիս, բայց իրականում կարող է լինել չարամիտ մեծահասակ։ Չարամիտ անձինք հաճախ ներկայանում են որպես հասակակից, նվերներով շահում են երեխայի վստահությունը, ապա զրույցը տեղափոխում այլ հավելված և խնդրում ամեն ինչ գաղտնի պահել։ Խարդախները խոստանում են անվճար խաղային արժույթ։ Երբ երեխան մուտք է գործում կեղծ կայքում, խարդախը գողանում է նրա հաշիվը։
Եթե խաղին կցված է ծնողի քարտը, երեխան կարող է գնումներ կատարել, չհասկանալով, թե որքան գումար է ծախսում։ Խաղերում երեխաները կարող են բախվել կիբերբուլինգի և պատահաբար կիսվել իրենց հասցեով, դպրոցով կամ լուսանկարներով։ Միացրեք ծնողական վերահսկումը, թույլատրեք չատը միայն ընկերների հետ, անջատեք գնումներն առանց հաստատման և պարբերաբար զրուցեք երեխայի հետ նրա խաղերի մասին։ Եթե երեխան բախվել է վտանգի, մի մեղադրեք նրան, պահպանեք նամակագրության սքրինշոթերը, արգելափակեք անձին և դիմեք ոստիկանություն, հետևիր կիբերոստիկանության տելեգրամյան պաշտոնական էջին և եղիր պաշտպանված»,- նշված է ՆԳՆ կիբեռոստիկանության հաղորդագրության մեջ։