Գրեթե 100 ԱՄՆ զինծառայnղ է վիրավnրվել այս ամիս իրանական hարվածների հետևանքով – Live News

Մերձավոր Արևելքի տարածաշրջանում բազաների վրա իրանական բազմաթիվ ավիահարվածների հետևանքով այս ամիս գրեթե 100 ամերիկացի զինծառայող է վիրավորվել: Այս մասին CBS News-ին հայտնել են ԱՄՆ պաշտոնյաները: Պենտագոնի գլխավոր խոսնակ Շոն Փարնելը CBS News-ին տված հայտարարության մեջ հաստատել է թվերը՝ ասելով, որ հուլիսի 7-ից ի վեր ինչ-որ աստիճանի վիրավորում է ստացել գրեթե 100 մարդ, որոնց 96%-ն արդեն վերադարձել … Read more

Միջնորդ երկրները ԱՄՆ-ին և Իրանին ներկայացրել են 10-օրյա հրադադարի առաջարկ․ Axios

Կատարը, Եգիպտոսը, Պակիստանը և տարածաշրջանի մի շարք այլ միջնորդ երկրներ ԱՄՆ-ին և Իրանին ներկայացրել են 10-օրյա հրադադարի առաջարկ։ Այդ մասին Axios-ին հայտնել են երկու տարածաշրջանային աղբյուրներ։ ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է առաջարկը և Իսրայելին կոչ է արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են փակել դիվանագիտական կարգավորման հնարավորությունը։ Միաժամանակ Վաշինգտոնը պատրաստվում է նաև … Read more

Բենզինի հերթեր, վիճաբանություններ ու պայթյուններ Մոսկվայում. իրավիճակը մեկնաբանում է Վահե Ավանեսյանը

Թեժ մարտերը շարունակվում են ռուս-ուկրաինական ճակատում: Դարձյալ հարձակման է ենթարկվել նաև Մոսկվայի մարզը: Ռուսաստանում տիրող իրավիճակին անդրադարձել է «Շանթնյուզ»-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը: Հիշեցնենք, որ Վահեն այս օրերին ժամանակավորապես գտնվում է Հայաստանում: Մանրամասները՝ տեսանյութում:

Ինչո՞վ կպատասխանի Մոսկվան, եթե Հայաստանը ԱՄՆ-ին արտահանձնի Ռուսաստանի հետախուզվող քաղաքացուն

Մոսկովյան մամուլը անհանգստություն է հայտնում, որ Հայաստանի իրավապահները կարող են արտահանձնել միջազգային հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի քաղաքացուն Միացյալ Նահանգներին: Երևանում Ռուսաստանի դեսպանությունը ակտիվ ջանքեր է գործադրում դա բացառելու համար ու զգուշացնում է, որ այդ դեպքում կարող են հատևանքներ լինել: Ո՞վ է հետախուզվող անձը ու ինչպե՞ս էր հայտնվել Հայաստանում, ինչո՞ւմ է նա մեղադրվում, ի՞նչ է լինելու, … Read more

Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանը

Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։ Դեսպանատնից նշել են, որ հուլիսի 16–18-ը տեղի ունեցած ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ՝ Իրանից և աշխարհի տարբեր երկրներից։ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տեր Գրիգոր արքեպիսկոպոս Չիֆթճյանը նշել է, որ արարողության պատգամն Իրանում և ամբողջ աշխարհում … Read more

Միջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները համաձայնել է շարունակել խաղաղության բանակցությունները Իրանի հետ՝ Թեհրանի խնդրանքով, սակայն ռազմական գործողությունները չեն դադարեցվի։

Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Խարգ կղզին գրավելու վերաբերյալ ԱՄՆ-ի սպառնալիքներին

Իրանի զինված ուժերը «սպասում են Խարգ կղզում ամերիկացի զինվորականներին դիմավորելու պահին»՝ հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Դե, նրանք կտեսնեն հետևանքները։ Կարծում եմ՝ այդ տարածաշրջանում բավականին շատ մարդիկ կան, ովքեր սպասում են ամերիկյան զորքերին «ողջունելու» պահին», – ճեպազրույցի ժամանակ ասել է Բաղային։ The Wall Street Journal-ը ավելի վաղ հայտնել էր, … Read more

Իրանը պատվից ցածր է համարում խաղաղությունը որպես նվեր ստանալը. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Խաղաղությունը շքեղության առարկա չէ, որը պահվում է միջազգային հարաբերությունների սնդուկում և որպես նվեր մատուցվում է որևէ մեկին։ Խաղաղության համար պետք է պայքարել։ Խաղաղությունը չափազանց թանկ արժեք է, հատկապես մեր տարածաշրջանում, որտեղ փորձում են պատերազմը դարձնել բնականոն երևույթ և պարտադրել այն մեզ»։ Այս խոսքերն ասում է Իրանի ԱԳՆ խոսնակ Բաղային։ Բավականին … Read more

Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել ԱՄՆ-ին ուղղված նախազգուշացմամբ

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հանդես է եկել ԱՄՆ-ին ուղղված նախազգուշացմամբ՝ Դարխովինում գտնվող միջուկային օբյեկտի վրա իրականացված հարձակման կապակցությամբ։ Հաղորդում է ԻՐՆԱ-ն: X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ դիվանագետը հայտարարել է, որ «ԱՄՆ-ի հարձակումը Դարխովինում կառուցվող ատոմային էլեկտրակայանի օբյեկտների վրա վտանգավոր ոտնձգություն է Իրանի խաղաղ նպատակներով ենթակառուցվածքի դեմ»։ Ղարիբաբադիի խոսքով՝ տարածաշրջանում անկայունության սրման … Read more

Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի

Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով, որի աղբյուրը մինչ օրս չի գտնվել։ Այս մասին տեղական պարբերականներից մեկին տված հարցազրույցում հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին։ Հարվածի ճշգրտությունը վկայում է այն մասին, որ հակառակորդը նախապես տեղեկություններ է ունեցել առաջնորդի նստավայրում փակ հանդիպումների անցկացման վայրի և ժամանակի մասին»,- նշել է նա։ Ինքը՝ … Read more