Իրանը հայտարարել է Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր ամերիկյան բազաներին հարվածելու պատրաստակամության մասին

Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ պատրաստ են հարձակվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բոլոր բազաների վրա՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի հետագա հարվածների դեպքում։ Չորեքշաբթի գիշերը ԱՄՆ զինված ուժերը մի շարք հզոր հարվածներ են հասցրել Իրանին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ սա Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների պատասխանն էր։ «(ԱՄՆ-ի կողմից) հրադադարի բազմակի … Read more

Սպասվում են անձրևներ. ջերմաստճանը կբարձրանա • Tribune.am

Երևանում հուլիսի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հուլիսի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը, 10-13-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում … Read more

Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին հուշագրի դրույթները խախտելու համար

ԱՄՆ-ի կողմից Իրանին ուղղված բազմակի հարվածները, ինչպես նաև Իրանի նավթի վաճառքի լիցենզիայի չեղարկումը, ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագրի դրույթները դարձնում են անարդյունավետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։ «Իրանի դեմ կրկնվող անօրինական հարձակումները, զուգորդված ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից իրանական նավթի վաճառքը չեղարկելու որոշման հետ, Իրանի կողմից Հորմուզի նեղուցի կանոնակարգերի խախտումը և Իսրայելի կողմից Լիբանանի դեմ … Read more

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփը հրաժարվել այցելել Անկարայում Աթաթուրքի դամբարան

Սկսվել է ԱՄՆ նախագահի պաշտոնական այցը Թուրքիա: Դոնալդ Թրամփն Անկարա է ժամանել ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թեև սա Դոնալդ Թրամփի 2-րդ կառավարման ժամկետն է, որպես գործող նախագահ նա առաջին անգամ էր Թուրքիա այցելում: Ինտերնետում, բաց աղբյուրներում ես չկարողացա հայթայթել տեղեկությունն այն մասին, թե արդյո՞ք Թրամփը ժամանակին այցելել էր Թուրքիա՝ … Read more

ԱՄՆ-ն հայտարարել Է Իրանի նավթային հատվածի դեմ պատժшմիջոցների ժամանակավոր մեղմացման չեղարկման մասին

ԱՄՆ-ն հայտարարել Է Իրանի նավթային հատվածի դեմ պատժամիջոցների ժամանակավոր մեղմացման չեղարկման մասին։ Նշենք, որ պատժամիջոցների ժամանակավոր մեղմացումը պետք է գործեր մինչև օգոստոսի 21-ը։ Նոր գործարքներն արգելված են հուլիսի 7-ից, հները կարելի է ավարտել մինչեւ հուլիսի 17-ը, հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը

Բաքվի դատարանում Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին

Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր շարունակել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո սալահյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց նկատմամբ շինծու դատավարությունները։ Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին՝ կոչ անելով բեկանել կայացված «դատավճիռը» և արդարացնել նրան, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հաջորդ դատական ​​նիստը կկայանա հուլիսի 10-ին։

Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ը կվերացնի Թուրքիայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ը կչեղարկի Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները, քանի որ «Վաշինգտոնի կարիքը չունի բարեկամների նկատմամբ սահմանափակող միջոցներ կիրառելու», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարող եմ ասել, որ մենք կվերացնենք պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ: Մենք չենք ցանկանում պատժամիջոցներ կիրառել բարեկամների նկատմամբ։ Ամեն ինչ շատ պարզ է», — ասել է Թրամփը Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման … Read more

Էրդողանը մտադիր է Թրամփի հետ քննարկել Ուկրաինայի հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ուկրաինայի շուրջ ծագած հակամարտությունը և դրա կարգավորմանն ուղղված հնարավոր քայլերը քննարկելու իր մտադրությունը։ «Մենք պարոն Թրամփի հետ կքննարկենք Ուկրաինայի շուրջ հակամարտությունը և այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այդ ուղղությամբ», – ասել է Էրդողանը։ Ավելի վաղ Անկարայում դիվանագիտական ​​աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, … Read more

Թրամփն ասել է, թե ինչ է ցանկանում քննարկել Էրդողանի հետ հանդիպմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում մտադիր է քննարկել առևտրային հարցերը, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և ռազմական օրակարգը։ «Այսօր մենք կխոսենք առևտրի, ինչպես նաև զինված ուժերին առնչվող այլ հարցերի մասին։ Մենք կքննարկենք մի շարք այլ խնդիրներ և, հնարավոր է՝ կանդրադառնանք Իրանին», – ասել է … Read more

ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն սկսվի, եթե սպառնալիքները շարունակվեն. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ վերջնական գործարքի շուրջ բանակցությունները չեն սկսվի, եթե Վաշինգտոնի սպառնալիքները շարունակվեն։ «Միլիոնավոր հպարտ իրանցիներ հավաքվել էին՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ այաթոլլա Խամենեիին և նրա ժառանգությանը։ Ո՛չ նրանք, ո՛չ էլ մեր խիզախ զինված ուժերը չեն ենթարկվում սպառնալիքների։ Փոխըմբռնման հուշագրի 13-րդ պարբերությունը հստակ նշում է. վերջնական գործարքի … Read more