Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ պատրաստ են հարձակվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բոլոր բազաների վրա՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի հետագա հարվածների դեպքում։
Չորեքշաբթի գիշերը ԱՄՆ զինված ուժերը մի շարք հզոր հարվածներ են հասցրել Իրանին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ սա Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների պատասխանն էր։
«(ԱՄՆ-ի կողմից) հրադադարի բազմակի խախտումների հետևանքները կընկնեն հանցավոր ԱՄՆ-ի վրա, բոլոր բազաները կդառնան բանակի անօդաչու թռչող սարքերի հարվածների օրինական թիրախներ», – հաղորդել է IRNA պետական լրատվական գործակալությունը։