Սկսվել է ԱՄՆ նախագահի պաշտոնական այցը Թուրքիա: Դոնալդ Թրամփն Անկարա է ժամանել ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Թեև սա Դոնալդ Թրամփի 2-րդ կառավարման ժամկետն է, որպես գործող նախագահ նա առաջին անգամ էր Թուրքիա այցելում: Ինտերնետում, բաց աղբյուրներում ես չկարողացա հայթայթել տեղեկությունն այն մասին, թե արդյո՞ք Թրամփը ժամանակին այցելել էր Թուրքիա՝ որպես գործարար, բայց ամենայն հավանականությամբ այդպիսի այցեր եղել են, քանի որ Թրամփի բիզնես կայսրությունը մեծ շահեր է ունեցել և հիմա էլ ունի Թուրքիայում: Ամերիկացի վերջին նախագահը, ով եղել էր Թուրքիայում՝ Բարաք Օբաման էր՝ 2015թ.-ին Անթալիայում նա մասնակցել էր Մեծ 20-յակի գագաթնաժողովին: Իսկ ԱՄՆ նախագահի վերջին պաշտոնական այցը 2009-ի ապրիլին է կայացել՝ նույնպես Բարաք Օբաման էր Անկարայում: Դոնալդ Թրամփի այցի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս մեկ տարի առաջ, բայց մինչ վերջերս հայտնի չէր, թե արդյո՞ք Թրամփն անձամբ է ներկայացնելու մոլորակի թիվ 1 գերտերությունը, թե՝ լինելու են պետքարտուղարը կամ փոխնախագահը»,-ասել է Երկանյանը:
Ինչպե՞ս են ընդունել Թրամփին Թուրքիայում: Ինչո՞ւ էր Էրդողանի համար այդքան կարևոր Թրամփի այցը: Ի՞նչ հարցեր են քննարկվելու երկկողմ ձևաչափով:
Մանրամասները՝ տեսանյութում: