Միջազգային հարաբերություններում գերակշռում է ոչ թե օրենքի, այլ ուժի գերակայությունը. Ալիև

20 Հունվարի, 2026 Միջազգային հարաբերությունները մտնում են նոր փուլ, ցավոք, այս փուլում այլևս գերակշռում է ոչ թե օրենքի, այլ ուժի գերակայությունը: Մենք սա հստակ տեսնում ենք աշխարհի տարբեր տարածաշրջաններում, հայտարարել է Ադրբեջանի նախագահը Դավոսում՝ Euronews-ին տված հարցազրույցի ընթացքում, հայտնում են ադրբեջանական ալիքները: «Ցանկացած երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, պետք է մտածի իր հարևան երկրների կայունության մասին: … Read more

Թեև ռազմական էսկալացիան գրեթե անհավանական է, բայց Բաքուն ակտիվացրել է «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» թեման. զեկույց

Արտաքին հետախուզության ծառայությունն իր տարեկան զեկույցում պնդում է, որ «Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնության արդյունքներով 2026-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական»։ Միաժամանակ վարչապետին ենթակա մարմինը արձանագրում է, որ Ադրբեջանի կողմից առաջ մղվող այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթն ու գործողություններն առաջացնում են ռիսկեր և բացասաբար են ազդում … Read more

ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը ռիսկային գործոն է տեսնում. Ադրբեջանը շարունակում է զինվել. զեկույց

20 Հունվարի, 2026 Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցը։ Ներկայացնում ենք հատված զեկույցից․ Հայաստան-Ադրբեջան 2025 թվականին ինտենսիվորեն շարունակված երկկողմ բարձրաստիճան բանակցությունների, ինչպես նաև օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ ներգրավմամբ ձեռք բերված Վաշինգտոնյան հռչակագրի և «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրման արդյունքում … Read more

ՀՀ տարածքում մի շարք ավտոճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի • Tribune.am

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը (բուք) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը (բուք), Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները, Սպիտակի, Դիլիջանի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից Ջերմուկ և Սիսիան քաղաքներ, Նոյեմբերյան-Ջուջևան և Նորավան-Կապան ավտոճանապարհները … Read more

Ալիևի պահանջն է կատարվել. Մարուքյանը՝ «Թրիփփ»-ի շրջանակային փաստաթղթի մասին

«Թրիփփ»-ի իրագործման շրջանակային փաստաթուղթը նոր քաղաքական քննարկումների ալիք է բարձրացրել։ Իշխանությունները պնդում են, որ դրանում հստակ ամրագրված են Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը, մինչդեռ ընդդիմությունը շարունակում է խոսել անվտանգության լուրջ ռիսկերի, տարածաշրջանային ճնշումների և ռազմավարական սխալների մասին։ Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Խաղաղության համար մրցանակ, երբ պատերազմի սպառնալիքը դեռևս օրակարգում է • Tribune.am

Այսօր հայտարարվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արժանացել է «Զայեդ»-ի մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին, որը միջազգային մակարդակով գնահատում է խաղաղության օրակարգի առաջմղմանն ուղղված հետևողական և սկզբունքային հանձնառությունը։ Այս մասին գրել է Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Մրցանակը շնորհվել է ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի՝ որպես երկխոսության, վստահության ամրապնդման և տարածաշրջանում կայուն ու … Read more

Հայաստանի և Վրաստանի միջև համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միգրացիայի ոլորտում արդյունավետ համագործակցության զարգացմանը

Հունվարի 19-ին գումարված ԱԺ հերթական նիստերի ժամանակ քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը: Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հուլիսի 21-ին Թբիլիսիում, վերաբերում է երկու պետությունների տարածքում առանց օրինական հիմքերի գտնվող քաղաքացիներին: Հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նշել … Read more

Հեղուկ գազը կներմուծվի Ադրբեջանով՝ որպես այլընտրանք․ Էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանում հեղուկ գազի պակասը պայմանավորված է Իրանի ներքաղաքական կյանքով և  Վերին Լարսի փակվելու հանգամանքով. ABC Media-ի հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։ «Հեղուկ գազը Հայաստան է մատակարարվում երկու ճանապարհով։ Քանի որ երկուսն էլ այս պահին փակ են, այլընտրանքային ճանապարհ ենք ընտրել։ Շուտով ռուսական հեղուկ գազը Հայաստան կներմուծվի Ադրբեջանով, որպեսզի չառաջանան խնդիրներ»,- … Read more

Ամերիկացի կոնգրեսականն արձագանքել է հայ գերիների ազատ արձակմանը • Tribune.am

Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն ողջունել է Ադրբեջանում տարիներ շարունակ պահված հայ գերիների ազատ արձակմանը: «Ես շատ ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը՝ Ադրբեջանում ՏԱՐԻՆԵՐԻ գերությունից հետո։ Պետդեպարտամենտը պետք է ավելի եռանդուն աշխատի՝ ապահովելու համար, որ Ադրբեջանն ազատ արձակի մնացած գերիներին, և ես չեմ դադարի պայքարել, մինչև նրանք ազատ չարձակվեն»,- նշել է Փալոնեն: I’m very … Read more

Մենք ԱՄՆ նախագահին հանցագործ ենք համարում․ Այաթոլլա Ալի Խամենեի • Tribune.am

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հաստատել է, որ երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ «մի քանի հազար» մարդ է զոհվել, սակայն դրա համար մեղադրել է ցուցարարներին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Խամենեին այս խոսքերն արել է Իրանի պետական ​​հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում, հաղորդում է AP-ն։ Խամենեին հայտարարել է, որ բողոքի ցույցերի արդյունքում «մի քանի հազար» … Read more