Թուրքիան կսկսի մարտական ​​ինքնաթիռների և ավիակիրների արտադրություն. Էրդողան

19 Փետրվարի, 2026 Թուրքիան կսկսի մարտական ​​ինքնաթիռների և ավիակիրների արտադրություն, այս մասին հայտարարել է Էրդողանը։ «Մեր անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, նավերի, ուղղաթիռների և տանկերի միջոցով մենք կարող ենք ինքնուրույն բավարարել մեր կարիքները բազմաթիվ ոլորտներում։ Վաղը մեր մարտական ​​ինքնաթիռներն ու ավիակիրները կավելացվեն այս ցանկին։ Մենք վճռական էինք, աշխատեցինք քրտնաջան, հավատացինք ինքներս մեզ, և 23 տարվա ընթացքում … Read more

Ռուբենին առաջադրված մեղադրանքներն անտեսում են մարդու հիմնարար իրավունքները, ինչը մտահոգիչ է․ «Ավրորա» հիմնադրամ

Մենք խստորեն դատապարտում ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված անարդար դատավճիռը, որով նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման․ այս մասին ասված է Արմինե Աֆեյանի և «Ավրորա» մարդասիրական հիմնադրամի հայտարարությունում։ «Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Ռուբենին և դիմում ենք միջազգային հանրությանը՝ պաշտպանելու արդարության, մարդու իրավունքների և արդար դատավարության սկզբունքները։ Ռուբենին առաջադրված մեղադրանքները, … Read more

Թե՛ Թեհրանը, թե՛ Վաշինգտոնը ցանկանում են, որ տարածաշրջանի տերությունները տեսնեն իրենց հնարավորությունները․ իրանագետ

Ամերիկյան ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են, թե Պենտագոնն այս շաբաթվա վերջ պատրաստ կլինի Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններին․ գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Մյուս կողմից Իրանը (նաև արտգործնախարար Արաղչիի նախկինում արած հայտարության համաձայն) պատրաստ է թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական լուծումների տարբերակներին։ Իրական հողի վրա կողմերն իրականացնում են նշանակալի զորաշարժ։ ԱՄՆ-ն ավելացնում է տարածաշրջանում իր զինուժը, … Read more

ԱՄՆ-ը ավելացնում է տարածաշրջանում իր զինուժը, Իրանը` մասնակիորեն փակում Հորմուզի նեղուցը. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ամերիկյան ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են, թե Պենտագոնն այս շաբաթվա վերջ պատրաստ կլինի Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններին։ Մյուս կողմից Իրանը նաև արտգործնախարար Արաղչիի նախկինում արած հայտարության համաձայն՝ նույնպես պատրաստ է, թե՛ ռազմական և թե՛ դիվանագիտական լուծումների տարբերակներին։ Իրական հողի վրա կողմերն իրականացնում են նշանակալի զորաշարժեր։ ԱՄՆ-ը ավելացնում է տարածաշրջանում … Read more

ԱՄՆ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դևիդ Վենսը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին: Վաշինգտոնում ելույթ ունենալով «Խաղաղության խորհրդի» առաջին նիստում, Վենսը հիշեցրել է, որ վերջերս այցելել է Հայաստան և Ադրբեջան: «Մենք շնորհակալ ենք Ձեր գործընկերության համար, մասնավորապես, ես նկատի ունեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որոնց հետ հանդիպել եմ անցած շաբաթ: Շնորհակալություն … Read more

Դուք իսկապես մեծ աշխատանք եք կատարել, դուք արդեն ընկերներ եք․ Թրամփը՝ Փաշինյանին և Ալիևին

Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Գազայի հարցով Խաղաղության խորհրդի առաջին նիստը:  Մասնակիցների թվում էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ ԱՄՆ նախագահը նիստի մեկնարկին խոսել է հայ-ադրբեջանական հակամարտության մասին։ Դիմելով Փաշինյանին և Ալիևին՝ նա նշել է․ «Ես շատ շնորհակալ եմ ձեզ, դուք իսկապես մեծ աշխատանք եք կատարել։ Դուք … Read more

Կարծում եմ՝ դուք ընկերներ են դարձել․ Թրամփը՝ Փաշինյանին ու Ալիևին

Վստահ չեմ՝ կարելի՞ է արդյոք ասել նման բան, համենայնդեպս, ես այդպես եմ կարծում՝ դուք ընկերացել եք․ Վաշինգոտոնում այսօր՝ փետրվարի 19-ին, դիմելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ոտքի կանգնեք, ոտքի՛, դուք ընկերացել եք։ Դուք ընկերներ ենք դարձել 32 տարի պատերազմելուց հետո, իսկ այժմ խաղաղություն է»,- ասել է Թրամփը։

Փաշինյան–Ալիև զրույց Վաշինգտոնում • Tribune.am

Վաշինգտոնում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հրապարակված տեսանյութում երևում է, որ երկու երկրների ղեկավարները ոտքի վրա զրուցում են։ Զրույցին ներկա է եղել նաև Ղազախստանի նախագահը։ Պաշտոնական հաղորդագրություն հանդիպման բովանդակության վերաբերյալ առայժմ չի տարածվել։

Այսօր Գուրգեն Մարգարյանի հիշատակի օրն է

Այսօր՝ փետրվարի 19-ին, լրանում է սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 22-րդ տարելիցը։ 2004թ. հենց այս օրը Բուդապեշտում անցկացվող ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում ուսումնական դասընթացի ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ դաժանաբար կացնահարեց 25-ամյա Գուրգեն Մարգարյանին։ Նա առավոտյան ժամը 5-ին, մուտք գործեց հանրակացարանի այն սենյակ, որտեղ բնակվում էին Մարգարյանն ու նրա հունգարացի դասընկեր Քութի Բալաշը, և հայ … Read more

Ռուբեն Վարդանյանի Բաքվի դատավճիռը Հաջիևը որակել է՝ 30-ամյա հակամարտության ավարտ. Հաջիև

19 Փետրվարի, 2026 Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի ռազմական դատարանի դատավճիռը ոչ միայն արդարության վերականգնումն է, այլև ադրբեջանական ժողովրդին հսկայական տառապանքներ բերած շուրջ 30-ամյա հակամարտության խորհրդանշական ու տրամաբանական ավարտը. Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «X» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Արցախի նախկին պետնախարար, ներկայումս Բաքվում ապօրինի … Read more