Իրանի նախագահը հաստատել է հետախուզության ղեկավարի մահվան լուրը
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խատիբի մահվան լուրը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է Իրանի հետախուզության ղեկավար Իսմայիլ Խատիբին։ «Իրանի հետախուզության ղեկավար Խատիբը սպանվել է երեկ գիշեր»,-ասել էր նա: