Իրանի մայրաքաղաքում չորեքշաբթի օրը տեղի է ունենում Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի և ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ հակամարտության ժամանակ զոհված նավաստիների հուղարկավորությունը, հաղորդում է Իրանի կառավարության լրատվական պորտալը։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Թեհրանում Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել են Լարիջանին և նրա որդի Մորտեզան, ինչպես նաև «Բասիջ» կամավորական ուժերի հրամանատար Ղուլամրեզա Սոլեյմանին։