Համակարգը շարունակում է գործել Լարիջանիի մահից հետո․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, մեկնաբանելով Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահը, հայտարարել է, որ երկրի համակարգը շարունակում է գործել, նրան անմիջապես փոխարինող է նշանակվել, և Իրանն ունի ամուր քաղաքական կառուցվածք։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Լարիջանին սպանվել է Թեհրանում Իսրայելի կողմից իրականացված հարձակման ժամանակ։ Լարիջանիի գրասենյակը ավելի ուշ հաստատել էր նրա մահը։

«Իրանի քաղաքական համակարգը շատ ուժեղ կառուցվածք ունի։ Համակարգը շարունակում է գործել, և անմիջապես փոխարինող է գտնվել։ Եթե մեկ ուրիշը սպանվի, նույնը կփոխարինվի։ Եթե արտաքին գործերի նախարարը սպանվի, նրա պաշտոնը, ի վերջո, կզբաղեցնի ինչ-որ մեկը»,-ասել է Արաղչին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։

Leave a Comment