Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խատիբի մահվան լուրը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է Իրանի հետախուզության ղեկավար Իսմայիլ Խատիբին։
«Իրանի հետախուզության ղեկավար Խատիբը սպանվել է երեկ գիշեր»,-ասել էր նա: