«Մոլորակների մեծ շքերթ» փետրվարի 28-ին․ վեց մոլորակներ կհավասարվեն – Live News

«Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ մի քանի մոլորակներ միաժամանակ դասավորվում են Արեգակի մի կողմում։ 2026 թ. փետրվարի 28-ին Արեգակնային համակարգի մոլորակներից վեցը՝ Մերկուրին, Վեներան, Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը կկազմեն այս «շքերթը»։ Յուպիտերը հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով և ուսումնասիրել աստղադիտակի միջոցով, մինչդեռ Մերկուրի, Վեներա, Սատուրն, Ուրան և Նեպտուն մոլորակները կլինեն հորիզոնին շատ մոտ և դրանց հնարավոր չի լինի ուսումնասիրել նույնիսկ դիտողական սարքերով։ Հիշեցնենք, որ «Մոլորակների շքերթ»-ը աստղագիտական պաշտոնական տերմին չէ․ այն հաճախ անվանում են նաև «մոլորակների հավասարեցում»։ Վեց մոլորակների նման հավասարեցումները համարվում են համեմատաբար հազվադեպ երևույթներ․ նման խոշոր դասավորությունները տեղի են ունենում մոտավորապես 20 տարին մեկ անգամ։ Բյուրականի աստղադիտարան

2026-ի հունվարի 6–7-ին սպասվում է եզակի արեգակնային շքերթ՝ համեմատվող Բեթղեհեմի աստղի հետ

2026 թվականի հունվարի 6–7-ի գիշերը սպասվում է բացառիկ աստղագիտական երևույթ՝ Արեգակի, Վեներայի և Մարսի գրեթե կատարյալ համադրություն մեկ գծի վրա, որը հաջորդ անգամ հնարավոր կլինի դիտել միայն 23-րդ դարում։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի փոխանցմամբ՝ նման հազվագյուտ համընկնումը մասնագետների կողմից փոխաբերականորեն համեմատվում է Բեթղեհեմի աստղի հետ և ունի նաև բացառիկ օրացուցային համընկնում՝ … Read more