Ավանեսովը ահազանգում է Վաղուհասի ազատամարտիկների գերեզմանոցի պղծման մասին

Սոցցանցերի մշտադիտարկման արդյունքում ակնհայտ է դարձել, որ Ադրբեջանի իշխանությունների վանդալիզմի հերթական թիրախը դարձել է ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը։ Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։ «Ադրբեջանական սոցցանցային տիրույթում հրապարակված տեսանյութի ուսումնասիրությունն ու վերլուծությունը՝ մշակութային ժառանգության ոչնչացման, էթնիկ ատելության և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ … Read more

Արցախում վանդալիզմի է ենթարկվել Վաղուհասի եկեղեցին. «Գեղարդ»

«Գեղարդ» հիմնադրամ. Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել հայկական բնիկության հետքերն Արցախում՝ այն ծառայեցնելով տարածաշրջանային իր հավակնություններին: Արցախի մշակութային ցեղասպանության ու հայկականությունը բնաջնջելու քաղաքականությունը շարունակվում է առ այսօր։ «Գեղարդ» հիմնադրամի՝ ձեռք բերած փաստական նյութերից երևում է, որ ադրբեջանական վանդալիզմի թիրախում է հայտնվել Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Ադրբեջանցիները կոտրել են եկեղեցու բակում տեղադրված խաչքարերից … Read more