Էջմիածնի ՔՊ-ական ղեկավարը մանկապարտեզի տնօրենին հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել՝ այլ քաղաքական բևեռում լինելու համար

Վաղարշապատ համայնքի ղեկավարի ՔՊ-ական պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը Էջմիածնի «Ծիծեռնակ» մանկապարտեզի տնօրեն Աննա Սողոմոնյանին հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել՝ այլ բևեռում լինելու համար։ Տեղեկությունը Yerevan.Today-ի հետ զրույցում հաստատեց «Առաջ» աջակենտրոն կուսակցության ԿԳԿ նախագահ, «էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը, ով նաև Սողոմոնյանի հետ հարազատ-բարեկամական կապեր ունի։ «Իմ քեռու կինը մոտ 7 տարի է այդ մանկապարտեզի տնօրենն է, բավականին բարձր … Read more

«Միասնական Վարդենիս»-ի ղեկավարն ու Սոթքի վարչական ղեկավարը ձերբակալված չեն. նրանց հետ քննչական գործողություններ են կատարվում

«Ես այս պահին աշխատանքի վայրում չեմ, բայց ձերբակալված չեմ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ձերբակալել են «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանին և Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանին։ Սևակ Խաչատրյանն ասաց, որ տեղյակ չէ Դավիթ Շահնազարյանին ձերբակալելու լուրը՝ սխա՞լ է, թե՞ ոչ. «Իր հետ չեմ կարողացել կապ … Read more

Ձերբակալվել են Սոթքի վարչական ղեկավարը և «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավարը

Alpha News-ի տեղեկություններով՝ այսօր վաղ առավոտյան ձերբակալել են «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանին և Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանին:

Էջմիածնի ընդդիմադիր հայացքներ ունեցող բնակիչների տներում խուզարկություններ են

Հունիս 25,2025 11:04 Ներկայումս աբսուրդային և անօրինական հիմնավորումներով խուզարկություններ են կատարվում ընդդիմադիր հայացքներ ունեցող Էջմիածնի բնակիչների տներում, որոնց հետո տեղափոխում են քննչական բաժիններ։ Խուզարկությունների ենթարկվածների թվում են «Էջմիածին» խմբակցության անդամ Էդգար Թամազյանը, ինչպես նաև Արթուր Մակարյանը, Արսեն Քազարյանը, Արմեն Ալեքսանյանը: «Էջմիածին» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյան   Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական … Read more

Ապօրինի և ծիծաղելի պատճառներով խուզարկություններ են իրականացվում Էջմիածնում․ Սևակ Խաչատրյան 

«Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այս պահին ապօրինի և ծիծաղելի պատճառներով խուզարկություններ են իրականացվում Էջմիածնի` ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց բնակարաններում, այնուհետև տեղափոխում քննչական բաժիններ. էդգար Թամազյան («Էջմիածին» խմբակցության անդամ) Արթուր Մակարյան Արսեն Ղազարյան Արմեն Ալեքսանյան Ապօրինի հետապնդման ենթարկվող անձանց ցանկը ճշտվում է, կտանք լրացուցիչ տեղեկություն…»։

Էջմիածնում ՔՊ-ի ռեյտինգը պատմական նվազագույնի է հասել․ Սևակ Խաչատրյան 

Արգիշտի Մեխակյանը եղել է Խոյ համայնքի համայնքապետը, և Խոյ ու Վաղարշապատ համայնքների խոշորացումը բացառապես մենք դիտարկում ենք քաղաքական ենթատեքստում։ Այս մասին այսօր՝ հունիսի 12–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Վաղարշապատի ավագանու «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ իշխանությունները որոշել են միավորել այս երկու համայնքները, որպեսզի իրենց թեկնածու Արգիշտի Մեխակյանը հնարավորություն ունենա դառնալ համայնքի ղեկավար։ … Read more

Հունիսի 12-ին տեղ տեղի է ունենալու Վաղարշապատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները․ Սևակ Խաչատրյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության ԿԳԿ նախագահ, «էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը գրում է․ «Հարգելի´ էջմիածնեցիներ, Տեղեկացնեմ, որ 2025 թվականի հունիսի 12-ին, ժամը 17:00-ին, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0 հասցեում գտնվող Վաղարշապատի համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկի ավագանու նիստերի դահլիճում կայանալու է համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի արտահերթ նիստը: Նիստի ժամանակ տեղի է ունենալու Վաղարշապատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները: Տեղեկացնում … Read more

ՔՊ-ն իր կեղտոտ ձեռքերով փորձում է պղծել համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածինը․ Սևակ Խաչատրյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության ԿԳԿ նախագահ, «էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը գրում է․ «ՔՊ-ն իր կեղտոտ ձեռքերով փորձում է պղծել համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածինը… ՔՊ վերնախավը, զգալով Էջմիածնում իրենց գահավիժած վարկանիշը, և նույնիսկ մի կարգին թեկնածու չունենալու հանգամանքը (դե դժվար է գտնել Էջմիածնեցի կարգին մարդ, որը քպ-ի հետ համագործակցի, կամ առհասարակ, կարգին մարդը և քպ … Read more

Սեւակ Խաչատրյան. ՔՊ-ն այսօր որոշում է կայացնում ոչ թե օրենքի շրջանակում, այլ օրենքն է համապատասխանեցնում իրեն. «Հրապարակ»

Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը ոչ թե սեփական դիմումի համաձայն հեռացավ քաղաքապետի պաշտոնից, այլ ասացին՝ գնա․ «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է ավագանու «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սեւակ Խաչատրյանը։ Ըստ նրա՝ Դիանա Գասպարյանի պաշտոնավարման 7 տարիների ընթացքում ՔՊ-ի ռեյտինգն Էջմիածնում իջել է շրիշակի մակարդակի։ Գասպարյանի «պաշտոնանկությանը» նպաստեցին նաեւ վերջին շրջանի աղմկահարույց իրադարձությունները, ամուսնու՝ ավագանու ՔՊ-ական անդամ … Read more