Արթուր Նազարյանը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ

30 հուլիսի 2026 – 11:32 AMT PanARMENIAN.Net – Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվել է Արթուր Նազարյանը: Հուլիսի 29-ին Երևանում կայացած Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովի ընթացքում պատվիրակները միաձայն հաստատել են նրա թեկնածությունը, հայտնել է ՀԲՖ մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 20 տարի կառույցը ղեկավարած Հրաչյա Ռոստոմյանը հեռանում է պաշտոնից: Ժողովին մասնակցել 1 … Read more

Ջանես Նազարյանի պատվին Բաքվում բարձրացել է ՀՀ դրոշը, հնչել օրհներգը

30 հուլիսի 2026 – 10:25 AMT PanARMENIAN.Net – 17-ամյա ըմբիշ Ջանես Նազարյանի պատվին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բարձրացել է ՀՀ դրոշը, հնչել օրհներգը: Բաքվում ընթացող մինչև 17 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնության 71 կգ քաշայինների մրցապայքարում Ջանես Նազարյանը կարիերայում երկրորդ անգամ արժանացել է աշխարհի չեմպիոնի կոչմանը, հայտնում է Factor.am-ը: Եզրափակչում նա 4:3 հաշվով առավելության է հասել Ռուսաստանի … Read more

ՀՄԸՄ-ն սահմանեց Գինեսի համաշխարհային ռեկորդ

30 Հուլիսի 2026, 09:30 Համա-ՀՄԸՄ-ական բանակումի 809 մասնակիցներ, հուլիս 28-ին, Բյուրականի «Գառնիկ Մկրտիչեան» սկաուտական բանակավայրում նոր մրցանիշ հաստատեցին՝ կազմելով համաշխարհային սկաուտության ամենամեծ Շուշանածաղիկը։ Նախորդ մրցանիշը հաստատվել էր 8 տարի առաջ՝ 2018 թվականին, Անգլիայում՝ 445 սկաուտի մասնակցությամ։ Շուշանածաղիկը համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր խորհրդանիշն է Այս կենդանի պատկերը կազմելով՝ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայ սկաուտներն ընդգծել են … Read more

Բաքվում հաղթած մարզիկները վերադարձել են Հայաստան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Հայաստանի մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերադարձել է հայրենիք՝ Բաքվում անցկացված աշխարհի առաջնությունից՝ նվաճելով մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ։ Հայ պատանի ըմբիշները մրցավայրում ցուցադրեցին բարձրակարգ ելույթներ՝ հերթական անգամ միջազգային ասպարեզում արժանապատվորեն ներկայացնելով Հայաստանը։ Հայաստանի հավաքականի գլխավոր հաջողությունը գրանցեց Ջանես Նազարյանը, ով … Read more

Մեկնարկել է «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպման տոմսերի վաճառքը

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ցելյե» առաջին հանդիպումը կանցկացվի «Հանրապետական» մարզադաշտում: Մեկնարկել է հանդիպման տոմսերի վաճառքը: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել այս հղմամբ: Տոմսերի արժեքը 500-ից 2000 դրամ է: Հյուսիսային տրիբունա- 500 դրամ Հարավային տրիբունա-500 դրամ Արևելյան-1000 դրամ Արևմտյան-2000 դրամ: Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլում Հայաստանի չեմպիոնի մրցակիցը Սլովենիայի չեմպիոն «Ցելյեն» է: «Արարատ-Արմենիան» … Read more

Կուկուրելյան կատարել է իր խոստումը

Աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարկ Կուկուրելյան կատարել է իր խոստումը. ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի պատկերով դաջվածք է արել: ԱԱ-2026-ում Կուկուրելյան անցկացրել է 8 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։ Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթեց Արգենտինայի ընտրանուն՝ նվաճելով չեմպիոնական տիտղոսը:

Ջանես Նազարյանը արժանացավ չեմպիոնի կոչման – Ազգ

Բաքվում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության 71 կգ քաշայինների եզրափակչում Ջանես Նազարյանը կարիերայում երկրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 4:3 հաշվով առավելության հասնելով Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Ձուևի նկատմամբ: Այս մասին հաղորդում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։ «Նազարյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 8:0 հաշվով ժամանակից շուտ առավելության էր հասել Նորվեգիայի ներկայացուցիչ Մարտին … Read more

Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է Հայաստանի օրհներգը

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ջանես Նազարյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Հաղթական մրցելույթից հետո տեղի ունեցած պաշտոնական պարգևատրման արարողության ժամանակ Բաքվի մրցասպարեզում հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը և բարձրացվել ՀՀ պետական դրոշը։

Մրցավարների սկանդալային որոշումները Բաքվում հաղթանակից զրկել են ըմբիշ Գևորգ Հարությունյանին

29 Հուլիսի 2026, 20:42 Բաքվում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում՝ ադրբեջանցի Աբդուրրահման Հուսեյնլիի և հայ ըմբիշ Գևորգ Հարությունյանի գոտեմարտում, մրցավարական սկանդալ է տեղի ունեցել։ Մենամարտի ելքը մեծապես որոշել են մրցավարների վիճելի որոշումները։ Առաջին դրվագում Հուսեյնլին հայտնվել է թիկունքի վրա՝ գորգից դուրս, սակայն իրավիճակը գնահատվել է ոչ միանշանակ։ Երկրորդ դրվագում Հարությունյանը ֆիքսել է … Read more

«Ալաշկերտը» մեկնեց Ռումինիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Երևանի «Ալաշկերտը» մեկնեց Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաք՝ ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան մրցախաղին։ «Ալաշկերտի» մրցակիցը կլինի «ՉՖՌ Կլուժը»։ Առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվ: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 30-ին։ Եթե «Ալաշկերտը» հաղթահարի ռումինական «Կլուժի» արգելքը, ապա երրորդ փուլում կմրցի «Տրոմսո» (Նորվեգիա) – «Հրադեց Կրալովե» (Չեխիա) զույգի հաղթողի հետ։