«Ալաշկերտը» մեկնեց Ռումինիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Երևանի «Ալաշկերտը» մեկնեց Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաք՝ ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան մրցախաղին։ «Ալաշկերտի» մրցակիցը կլինի «ՉՖՌ Կլուժը»։

Առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվ:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 30-ին։

Եթե «Ալաշկերտը» հաղթահարի ռումինական «Կլուժի» արգելքը, ապա երրորդ փուլում կմրցի «Տրոմսո» (Նորվեգիա) – «Հրադեց Կրալովե» (Չեխիա) զույգի հաղթողի հետ։

Leave a Comment