Ջանես Նազարյանի պատվին Բաքվում բարձրացել է ՀՀ դրոշը, հնչել օրհներգը

Ջանես Նազարյանի պատվին Բաքվում բարձրացել է ՀՀ դրոշը, հնչել օրհներգը

30 հուլիսի 2026 – 10:25 AMT

PanARMENIAN.Net – 17-ամյա ըմբիշ Ջանես Նազարյանի պատվին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բարձրացել է ՀՀ դրոշը, հնչել օրհներգը:

Բաքվում ընթացող մինչև 17 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնության 71 կգ քաշայինների մրցապայքարում Ջանես Նազարյանը կարիերայում երկրորդ անգամ արժանացել է աշխարհի չեմպիոնի կոչմանը, հայտնում է Factor.am-ը:

Եզրափակչում նա 4:3 հաշվով առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Ձուևի նկատմամբ։

Նազարյանի պարգևատրման արարողությունն ուղեկցվել է դահլիճից հնչող սուլոցներով:

Leave a Comment