Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է Հայաստանի օրհներգը

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ջանես Նազարյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Հաղթական մրցելույթից հետո տեղի ունեցած պաշտոնական պարգևատրման արարողության ժամանակ Բաքվի մրցասպարեզում հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը և բարձրացվել ՀՀ պետական դրոշը։

Leave a Comment