Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում կհանդիպեն «Ռեալն» ու «Բարսելոնան»

«Ռեալը» դուրս եկավ Սաուդյան Արաբիայում ընթացող Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ: Ալոնսոյի թիմը կիսաեզրափակչում մադրիդյան դերբիում 2-1 հաշվով հաղթել է «Աթլետիկոյին»: «Ռեալից» գոլ են խփել Ֆեդերիկո Վալվերդեն և Ռոդրիգոն: «Ռեալը» հունվարի 11-ին տիտղոսը կվիճարկի Իսպանիայի չեմպիոն և գավաթակիր կատալոնական «Բարսելոնայի» հետ, որը հունվարի 7-ին կիսաեզրափակիչում 5-0 հաշվով հաղթել էր Բիլբաոյի «Աթլետիկին»:

«Ասթոն Վիլան» 2 միլիոն եվրո կվճարի 16 ամյա ֆուտբոլիստի համար

Անգլիական «Ասթոն Վիլան» համաձայնեցրել է ֆրանսիական «Մեցի» հարձակվող Բրայան Մաջոյի տրանսֆերը։ Այս մասին հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Բիրմինգհեմյան ակումբը 16-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 12 միլիոն եվրո: Կողմերը 5 տարվա պայմանագիր կկնքեն: Մաջոն Լյուքսեմբուրգի ազգային հավաքականի կազմում 3 ընկերական խաղի մասնակցելուց հետո հանդես է գալիս Անգլիայի Մ17 հավաքականում, որի կազմում արդեն 2 գոլ է խփել:

Արման Ծառուկյանը գոտեմարտ կանցկացնի Լենս Պալմերի հետ

Հունվարի 11-ին ԱՄՆ-ի Սանրայզ քաղաքում կայանալու է Real American Freestyle (RAF) ըմբշամարտի լիգայի 5-րդ մրցաշարը։ Երեկոյի առանցքային իրադարձություններից մեկը լինելու է UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար մարտիկներից Արման Ծառուկյանի և PFL-ի նախկին մարտիկ Լենս Պալմերի գոտեմարտը։ Բացի Ծառուկյանից, մրցաշարին մասնակցելու են մարտարվեստի այլ հայտնի աստղեր՝ Լյուկ Ռոքհոլդը, Կոլբի Կովինգտոնը, Բո Նիկալը, Յոել Ռոմերոն, Մագոմեդհաբիբ Կադիմագոմեդովը։

ՊՍԺ-ն 14-րդ անգամ նվաճել է Ֆրանսիայի Սուպերգավաթը

Ֆրանսիայի չեմպիոն և գավաթակիր ՊՍԺ-ն նվաճել է երկրի Սուպերգավաթը: Փարիզյան ակումբը Սուպերգավաթի խաղում մրցել է «Մարսելի» հետ: Լուիս Էնրիկեի թիմը երկրորդ խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին Գոնսալու Ռամուշի գոլի շնորհիվ ոչ-ոքի է կորզել (2-2) և հանդիպումը տեղափոխեл հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, որում ՊՍԺ-ն հաղթել է 4-1 հաշվով: ՊՍԺ-ն 14-րդ անգամ նվաճել է Ֆրանսիայի Սուպերգավաթը:

Ի՞նչ է Տոնի Կրոսը խորհուրդ տվել Պերեսին

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը իսպանական ակումբին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել Մյունխենի «Բավարիայի» ծագող աստղ, գերմանացի կիսապաշտպան Լենարտ Կաrլին։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Կրոսը մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ առանձնազրույցում դրական է արտահայտվել 17-ամյա ֆուտբոլիստի մասին։ Գերմանացի լեգենդը հատուկ շեշտադրել է ոչ միայն պատանու զուտ ֆուտբոլային բարձր որակները, այլև … Read more

«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավոր մարզչի պաշտոնի համար երեք թեկնածու է ընտրել

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ձեռնամուխ է եղել գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի փնտրտուքներին և նախատեսում է հանդիպումների շարք անցկացնել հավանական թեկնածուների հետ։ ESPN-ի տեղեկություններով՝ կարճ ցուցակում ընդգրկված են ակումբի երեք նախկին աստղերը՝ Մայքլ Քարիկը, Ռուդ վան Նիստելռոյը և Օլե-Գունար Սուլշերը։ Ակումբի ղեկավարության նպատակն է ներգրավել որակյալ մասնագետի կարճաժամկետ հեռանկարով՝ թիմը ղեկավարելու մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Սա թույլ … Read more

Արման Ավանեսյանն առաջադրվել է IWGA-ի 2025 թվականի լավագույն մարզիկի կոչման

09 Հունվարի 2026, 11:30 Հայաստանի սամբոյի մարզիկ Արման Ավանեսյանն ընդգրկվել է The World Games Athlete of the Year 2025 հեղինակավոր մրցանակի հավակնորդների ցանկում, որը սահմանվել է Համաշխարհային խաղերի միջազգային ասոցիացիայի (IWGA) կողմից։ Նրա թեկնածությունն առաջադրել է Սամբոյի միջազգային ֆեդերացիան՝ 2025 թվականի փայլուն մրցաշրջանի արդյունքներով։ Ընդհանուր առմամբ, անվանակարգում ընդգրկվել են 30 մարզիկներ և մարզական զույգեր տարբեր … Read more

Էնրիկեն ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարող է փոխել ակումբային գրանցումը։ Ինչպես հայտնում է Bild պարբերականը, իսպանացին մերժել է փարիզյան ակումբի՝ պայմանագիրը երկարաձգելու առաջարկը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Էնրիկեն ցանկանում է հեռանալ թիմից և նոր մարտահրավեր ընդունել մարզչական կարիերայում։ Նրա գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը՝ 2027 թվականի հունիսի 30-ը։ Լուիս Էնրիկեն գլխավորում է ՊՍԺ-ն … Read more

Անտուան Սեմենյոն տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»

 Սպորտ 9 Հունվար, 2026 22:33 Գանայի հավաքականի եզրային հարձակվող Անտուան Սեմենյոն «Բորնմուտից» կտեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»: Մանչեսթերյան ակումբը հայտարարեց 25-ամյա հարձակվողի տրասնֆերի մասին: Հունվարի 8-ին Սեմենյոն բուժզննում է անցկել եւ ակումբի հետ պայմանագիր կնքել մինչեւ 2031 թվականը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» Սեմենյոյի … Read more

Ես ունեմ նաև բավականին տարօրինակ կողմ․ Մեսսին՝ իր բնավորության մասին

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին անկեղծացել է իր կենցաղային նախասիրությունների և բնավորության որոշ գծերի մասին։ «Չեմ սիրում, երբ ինչ-որ մեկը դիպչում է իմ իրերին։ Ես պետք է հստակ իմանամ, թե ինչը որտեղ է դրված։ Դա ինձ մոտ փոքրուց է։ Ի դեպ, Տիագոն և Չիրոն նույնպես նման են ինձ այդ հարցում։ Իրականում, ես … Read more