Անգլիական «Ասթոն Վիլան» համաձայնեցրել է ֆրանսիական «Մեցի» հարձակվող Բրայան Մաջոյի տրանսֆերը։ Այս մասին հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Բիրմինգհեմյան ակումբը 16-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 12 միլիոն եվրո: Կողմերը 5 տարվա պայմանագիր կկնքեն:
Մաջոն Լյուքսեմբուրգի ազգային հավաքականի կազմում 3 ընկերական խաղի մասնակցելուց հետո հանդես է գալիս Անգլիայի Մ17 հավաքականում, որի կազմում արդեն 2 գոլ է խփել: