Հունվարի 11-ին ԱՄՆ-ի Սանրայզ քաղաքում կայանալու է Real American Freestyle (RAF) ըմբշամարտի լիգայի 5-րդ մրցաշարը։
Երեկոյի առանցքային իրադարձություններից մեկը լինելու է UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար մարտիկներից Արման Ծառուկյանի և PFL-ի նախկին մարտիկ Լենս Պալմերի գոտեմարտը։
Բացի Ծառուկյանից, մրցաշարին մասնակցելու են մարտարվեստի այլ հայտնի աստղեր՝ Լյուկ Ռոքհոլդը, Կոլբի Կովինգտոնը, Բո Նիկալը, Յոել Ռոմերոն, Մագոմեդհաբիբ Կադիմագոմեդովը։