Նա, հնարավոր է՝ խելագարվի. Ծառուկյանը՝ Փիմբլեթի մասին

UFC-ի թեթև քաշային կարգի մարտիկ Արման Ծառուկյանը մեկնաբանել է բրիտանացի Փեդի Փիմբլեթի պարտությունը Ջասթին Գեյջիին։ Ծառուկյանը նշել է, որ ապշած է մենամարտի ընթացքում Փիմբլեթի բաց թողած հարվածների քանակից և նրան խորհուրդ է տվել երկարատև դադար վերցնել։ «Սա ուղղակի խելագարություն է։ Այդ մենամարտից հետո նա պետք է 5-6 տարով դադար վերցնի։ Նա 15 անգամ ընկավ գետնին, … Read more

Մբապեն Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել

«Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել։ Վերջին տուրում Մբապեն երկու գոլ է խփել պորտուգալական «Բենֆիկային»։ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մբապեն խփել է 13 գոլ։ Մբապեն առաջինն է, ում հաջողվեց Չեմպիոնների լիգայի խմբային կամ ընդհանուր փուլերում խփել 11 գոլից ավելի։ Մբապեն գերազանցել է «Ռեալի» նախկին խաղացող, 40-ամյա պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի («Ալ Նասր») … Read more

Ո՞վ կարող է փոխարինել Արբելոային

Լրագրող Ռամոն Ալվարեսի տեղեկություններով՝ իսպանացի Ունաի Էմերին կարող է ստանձնել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Ըստ աղբյուրի՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտին Ալվարո Արբելոայի հնարավոր պաշտոնանկության դեպքում «Ռեալը» որպես հիմնական թեկնածու դիտարկում է հենց Էմերիին։ Հաղորդվում է, որ ակումբի ներկայացուցիչներն օրեր առաջ կապ են հաստատել 54-ամյա մասնագետի հետ՝ քննարկելու նրա հնարավոր նշանակումը։ Ալվարո Արբելոան «Ռեալի» գլխավոր մարզիչ … Read more

Կրկնում եմ՝ պարտության մեղավորը ես եմ․ Արբելոա

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան ամփոփել է Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 8-րդ տուրում Լիսաբոնի «Բենֆիկայից» կրած պարտությունը։ «Ակնհայտ է, որ այսօր մենք հեռու էինք այն մակարդակից, որը ցանկանում էինք տեսնել՝ հաշվի առնելով խաղի բարդությունը, մրցակցի պահանջկոտությունը և մարզադաշտի մթնոլորտը։ Կարծում եմ՝ չկարողացանք 90 րոպե շարունակ պահել անհրաժեշտ տեմպը։Սա առաջին դեպքը չէ, երբ մրցակցի դարպասապահը գրավում … Read more

Արման Ծառուկյանը հայտարարել է Ջորջիո Պուլասի հետ մենամարտի օրը

29 Հունվարի 2026, 18:50 MMA մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի առաջին համար Արման Ծառուկյանը հայտարարել է Real American Freestyle (RAF06) մրցաշարի շրջանակներում Ջորջիո Պուլասի հետ առաջիկա մենամարտի մասին: Ծառուկյանն իր տելեգրամյան ալիքում գրել է, որ մենամարտը կկայանա փետրվարի 28-ին ԱՄՆ Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում:

«Բարսելոնայի» հնարավոր մրցակիցները Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում

ՉԼ 1/8 եզրափակչում «Բարսելոնայի» մրցակիցը կարող է լինել հետևյալ թիմերից մեկը՝ ՊՍԺ, «Մոնակո», «Նյուքասլ» կամ «Քարաբաղ»։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում «Բարսելոնան» հասել էր մինչև կիսաեզրափակիչ, որտեղ երկու հանդիպումների արդյունքով (6:7) զիջել էր Միլանի «Ինտերին»։ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի հանդիպումները նախատեսված են մարտի 10-11-ին և 17-18-ին։

«Ռեալին» հաղթելը մեծ նվաճում է «Բենֆիկայի» համար․ Մոուրինյու

«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ամփոփել է Չեմպիոնների լիգայի շրջանակներում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ 4-2 հաշվով տարած հաղթանակը: ​Լիսաբոնյան ակումբը «Ռեալին» զրկել է 1/8 եզրափակչի ուղիղ ուղեգրից։ ​«Մենք արժանի էինք այս հաղթանակին։ Մբապեն երկու հնարավորություն ունեցավ և խփեց երկու գոլ։ «Ռեալին» հաղթելը մեծ նվաճում է «Բենֆիկայի» համար։ Չնայած այս արդյունքին՝ կարծում եմ, որ «Ռեալը» դեռ կարող … Read more

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

29 Հունվարի 2026, 17:40 Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել Ղրղզստանում անցկացված լեռնադահուկային սպորտի միջազգային վարկանիշային մրցաշարում։ Այս մասին փոխանցել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան: Տղամարդկանց հսկա ոլորավայրէջք մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչը գրանցել է 2:03. 95 վայրկյան արդյունք և վաստակել 79.85 միավոր: Առաջին տեղը 71.64 միավորով Ղրղզստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Կորոբովն է, երկրորդը՝ 73.28 միավորով Ղրղզստանի … Read more

Հայտնի է դարձել Հայաստանի հավաքականի մրցակիցը ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ի քառորդ եզրափակչում

Հայտնի է դարձել Հայաստանի հավաքականի մրցակիցը ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ի քառորդ եզրափակչում։ Ռուբեն Նազարեթյանի թիմը ԵՎՐՈ-2026-ի քառորդ եզրափակչում ուժերը կչափի Խորվաթիայի ընտրանու հետ։ Թիմերի միջև հանդիպումը կկայանա հունվարի 31-ին։ Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին երկու տուրերում Հայաստանի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Ուկրաինայի և 5-4 հաշվով Չեխիայի ընտրանիներին, իսկ երրորդ խաղը ոչ-ոքի ավարտել Լիտվայի թիմի հետ։

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ամփոփիչ արդյունքները

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի լիգայի փուլը, որի արդյունքներով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորեց Լոնդոնի «Արսենալը»։ Միկել Արտետայի գլխավորած թիմը վերջին տուրում 3:2 հաշվով առավելության հասավ ղազախական «Կայրաթի» նկատմամբ և վաստակեց առավելագույն 24 միավոր։ Լավագույն ութնյակում տեղ գտան և 1/8 եզրափակչի ուղիղ ուղեգիր նվաճեցին նաև «Բավարիան», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Բարսելոնան», «Չելսին», Լիսաբոնի «Սպորտինգը» և «Մանչեսթեր Սիթին»: Մրցաշարային … Read more