«Ռեալին» հաղթելը մեծ նվաճում է «Բենֆիկայի» համար․ Մոուրինյու

«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ամփոփել է Չեմպիոնների լիգայի շրջանակներում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ 4-2 հաշվով տարած հաղթանակը:

​Լիսաբոնյան ակումբը «Ռեալին» զրկել է 1/8 եզրափակչի ուղիղ ուղեգրից։

​«Մենք արժանի էինք այս հաղթանակին։ Մբապեն երկու հնարավորություն ունեցավ և խփեց երկու գոլ։ «Ռեալին» հաղթելը մեծ նվաճում է «Բենֆիկայի» համար։ Չնայած այս արդյունքին՝ կարծում եմ, որ «Ռեալը» դեռ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում»,- լրագրողների հետ զրույցում նշել է Մոուրինյուն:

Ի դեպ, «Բենֆիկայի» և «Ռեալի» ճանապարհները կարող են կրկին խաչվել անցումային խաղերում։

Leave a Comment