Հայտնի է դարձել Հայաստանի հավաքականի մրցակիցը ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ի քառորդ եզրափակչում։
Ռուբեն Նազարեթյանի թիմը ԵՎՐՈ-2026-ի քառորդ եզրափակչում ուժերը կչափի Խորվաթիայի ընտրանու հետ։ Թիմերի միջև հանդիպումը կկայանա հունվարի 31-ին։
Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին երկու տուրերում Հայաստանի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Ուկրաինայի և 5-4 հաշվով Չեխիայի ընտրանիներին, իսկ երրորդ խաղը ոչ-ոքի ավարտել Լիտվայի թիմի հետ։