Ստյոպա Երեմյանը՝ «Canada Open 2026» միջազգային մրցաշարի հաղթող

28 Փետրվարի 2026, 18:50 Մինչև 63 կգ քաշային կարգում հանդես եկող Ստյոպա Երեմյանը դարձել է հեղինակավոր «Canada Open 2026» թեքվոնդոյի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին գրել է sportaran.com-ը։ Ստյոպան հայտնի հայ թեքվոնդիստ Արմեն Երեմյանի որդին է։ Վերջինս 2008 թվականի Եվրոպայի չեմպիոն է և 2012 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից, որտեղ զբաղեցրել է 5-րդ տեղը։ Շարունակելով ընտանիքի … Read more

Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել «Ռոստով»-ի դեմ խաղում

28 Փետրվարի 2026, 18:00 «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խաղի 8-րդ րոպեին բացել է հաշիվը՝ 11-մետրանոցից գրավելով «Ռոստով»-ի դարպասը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի հանդիպման ընթացքում։ 18 տուրից հետո «Կրասնոդարը» վաստակել է 40 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ Դոնյան ակումբը հավաքել է 21 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում։

Գվարդիոլան խոսել է «Ռեալի» դեմ սպասվող հերթական դիմակայության մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արձագանքել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքներին։ Հիշեցնենք, որ մանչեսթերյան ակումբը խաղալու է Մադրիդի «Ռեալի» հետ։ ​Թիմերի միջև առաջին խաղը կկայանա մարտի 10-ին՝ Մադրիդում, պատասխան հանդիպումը՝ մարտի 17-ին՝ Մանչեսթերում։ ​«Երբ խաղում ես այս մրցաշարի պատմության ամենաուժեղ թիմերի հետ, սովորում ես, կատարելագործվում և ավելի լավն ես դառնում»,- Գվարդիոլայի խոսքն … Read more

Արմեն Պետրոսյանը վերադարձել է Fight Nights

Արմեն Պետրոսյանը պաշտոնապես վերադարձել է Fight Nights լիգա։ UFC-ի նախկին մարտիկը կշարունակի կարիերան կիսածանր քաշային կարգում (մինչև 93 կգ) և կմասնակցի 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով գրան-պրիին։ Պետրոսյանը ընդգծել է, որ 93 կգ քաշային կարգը իր հարազատ և ամենահաջող քաշային կարգն է։ Գրան-պրիի շրջանակներում Պետրոսյանի առաջին մրցակիցը կլինի Միխայիլ Կոլոբեգովը։

Մեսսին հաստատել է, որ ժամանակին հնարավորություն է ունեցել հանդես գալու Իսպանիայի հավաքականում

Լիոնել Մեսսին հաստատել է, որ ժամանակին հնարավորություն է ունեցել հանդես գալու Իսպանիայի ազգային հավաքականի կազմում: «Եղել է պահ, երբ այդ մասին խոսակցություններ կային: Ես արդեն խաղում էի «Բարսելոնայում», և ինձ ակնարկում էին, առաջարկում. դա նորմալ է: Նման բան պատահում է։ Ճիշտ է, ես արգենտինացի էի, բայց շատ վաղ տարիքում էի տեղափոխվել Բարսելոնա ու ժամանակիս մեծ … Read more

Սա ֆանտաստիկ հնարավորություն է մեզ համար, բայց մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում մեր բոլոր մրցակիցներին․ Ֆլիկ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքները։ Նշենք, որ կատալոնական ակումբն ընթացիկ մրցաշրջանում արդեն երկրորդ անգամ ուժերը կչափի անգլիական «Նյուքասլի» հետ: «Բոլոր հանդիպումներն էլ կարևոր են։ Ես չեմ ուրախանում այն փաստից, որ մենք խուսափեցինք ՊՍԺ-ի հետ հանդիպումից. մրցակցին միշտ պետք է հարգել։ Բոլորն էլ ցանկանում են հասնել եզրափակիչ, և «Նյուքասլն» էլ … Read more

Հայաստանի մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները

Երևանում ավարտվել է 2026 թվականի Հայաստանի մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը, որի արդյունքներով կձևավորվի Հայաստանի U17 հավաքականի կազմը՝ առաջիկա միջազգային մրցաշարերին մասնակցելու համար։ Դրանցից մեկը մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունն է, որը անցկացվելու է Բուլղարիայում մայիսի 11–17-ը։ Հայաստանի Մ17 առաջնության չեմպիոններ են դարձել․ 45 կգ՝ Էրիկ Ղազարյան 48 կգ՝ Գեղամ Հովսեփյան 51 կգ՝ … Read more

Ջորջինայի համարձակ կերպարը հունից հանել է Ռոնալդուին

Ջորջինա Ռոդրիգեսը գիտի՝ ինչպես գրավել ուշադրություն, սակայն այս անգամ դա կարող է արժենալ ընտանեկան անդորրի գին։ Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին կրկին հայտնվել է սոցցանցերի ուշադրության կենտրոնում։ Ջորջինա Ռոդրիգեսը մասնավոր ինքնաթիռից բավականին անկեղծ լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում Ջորջինան ներկայացել է համարձակ սև կերպարով՝ կրելով միայն ոճային կրծկալ, նախշերով կիսաթափանցիկ զուգագուլպաներ և բարձրակրունկներ։ Հրապարակմանը կից նա հակիրճ գրառում … Read more

Արմանը, Գեյջին… պատրաստ եմ մեկ երեկոյի ընթացքում մենամարտել երկուսի հետ էլ․ Թոփուրիա

UFC-ի մարտիկ Իլիա Թոփուրիան վստահություն է հայտնել, որ Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտում հեշտ հաղթանակ կտանի։ Թոփուրիան նշել է, որ Ծառուկյանն իր համար բարդ մրցակից չէ, քանի որ կսկսի խուճապի մատնվել օկտագոն մտնելուն պես։ Նա ընդգծել է, որ պատրաստ է ընդունել Արման Ծառուկյանի հետ մենամարտը, եթե դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն։ «Արմանը, Գեյջին… պատրաստ եմ … Read more

Opta սուպերհամակարգիչը կանխատեսել է, թե որ թիմերը դուրս կգան 2025/2026 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ

Opta սուպերհամակարգիչը կանխատեսել է, թե որ թիմերը դուրս կգան 2025/2026 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: ​Վերլուծական մոդելը եվրոպական գլխավոր մրցաշարի հաջորդ փուլ դուրս գալու ֆավորիտներ է համարում «Չելսիին,» «Լիվերպուլին», «Մանչեսթեր Սիթիին», «Բավարիային», «Բարսելոնային», Մադրիդի «Ատլետիկոյին», «Սպորտինգին» և «Արսենալին»։ Հատկանշական է, որ սուպերհամակարգիչը կանխատեսում է, որ մրցաշարի գործող չեմպիոն ՊՍԺ-ն դուրս է մնալու պայքարից։ Հիշեցնենք, որ … Read more