«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքները։ Նշենք, որ կատալոնական ակումբն ընթացիկ մրցաշրջանում արդեն երկրորդ անգամ ուժերը կչափի անգլիական «Նյուքասլի» հետ:
«Բոլոր հանդիպումներն էլ կարևոր են։ Ես չեմ ուրախանում այն փաստից, որ մենք խուսափեցինք ՊՍԺ-ի հետ հանդիպումից. մրցակցին միշտ պետք է հարգել։ Բոլորն էլ ցանկանում են հասնել եզրափակիչ, և «Նյուքասլն» էլ իր հերթին է ձգտում հաղթել Չեմպիոնների լիգայում։ Բոլոր մրցակիցները բարդ են, ու հաստատ հեշտ չի լինելու։ Մենք պետք է խաղանք մեր ամենաբարձր մակարդակով։
Եթե հաղթահարենք այս արգելքը, ապա «Ատլետիկոյի» կամ «Տոտենհեմի» դեմ խաղալը նույնպես շատ բարդ է լինելու։ Սա ֆանտաստիկ հնարավորություն է մեզ համար, բայց մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում մեր բոլոր մրցակիցներին»,- գերմանացու խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշարում՝ ՉԼ լիգայի փուլի առաջին տուրում «Նյուքասլը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջել էր «Բարսելոնային»։