Արմանը, Գեյջին… պատրաստ եմ մեկ երեկոյի ընթացքում մենամարտել երկուսի հետ էլ․ Թոփուրիա

UFC-ի մարտիկ Իլիա Թոփուրիան վստահություն է հայտնել, որ Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտում հեշտ հաղթանակ կտանի։

Թոփուրիան նշել է, որ Ծառուկյանն իր համար բարդ մրցակից չէ, քանի որ կսկսի խուճապի մատնվել օկտագոն մտնելուն պես։ Նա ընդգծել է, որ պատրաստ է ընդունել Արման Ծառուկյանի հետ մենամարտը, եթե դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն։

«Արմանը, Գեյջին… պատրաստ եմ մեկ երեկոյի ընթացքում մենամարտել երկուսի հետ էլ»,- ասել է Թոփուրիան։

Հիշեցնենք, որ պրոֆեսիոնալ մակարդակում UFC-ի չեմպիոն Իլիա Թոփուրիայի ակտիվում կա 17 հաղթանակ։ Պարտություն նա չունի։

Leave a Comment