Opta սուպերհամակարգիչը կանխատեսել է, թե որ թիմերը դուրս կգան 2025/2026 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:
Վերլուծական մոդելը եվրոպական գլխավոր մրցաշարի հաջորդ փուլ դուրս գալու ֆավորիտներ է համարում «Չելսիին,» «Լիվերպուլին», «Մանչեսթեր Սիթիին», «Բավարիային», «Բարսելոնային», Մադրիդի «Ատլետիկոյին», «Սպորտինգին» և «Արսենալին»։ Հատկանշական է, որ սուպերհամակարգիչը կանխատեսում է, որ մրցաշարի գործող չեմպիոն ՊՍԺ-ն դուրս է մնալու պայքարից։
Հիշեցնենք, որ վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը․
«Ռեալ Մադրիդ» — «Մանչեսթեր Սիթի»
«Բուդյո-Գլիմտ» — Լիսաբոնի «Սպորտինգ»
ՊՍԺ – «Չելսի»
«Նյուքասլ» — «Բարսելոնա»
«Գալաթասարայ» — «Լիվերպուլ»
«Ատլետիկո Մադրիդ» — «Տոտենհեմ»
«Ատալանտա» — «Բավարիա»
Լևերկուզենի «Բայեր» — «Արսենալ»։
Հիշեցնենք նաև, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի հանդիպումները կկայանան մարտի 10-11-ին (առաջին խաղեր) և մարտի 17-18-ին (պատասխան խաղեր)։