Նաիր Տիկնիզյանի առաջին գոլը՝ «Ցրվենա Զվեզդա»-ի կազմում

05 Մարտի 2026, 22:19 Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը խփել է իր առաջին պաշտոնական գոլը «Ցրվենա Զվեզդա»-ի կազմում։ «Նովի Պազար»-ի դեմ խաղում նա տուգանային հրապարակից դուրս կատարած հզոր հարվածով առաջ է մղել իր թիմին։

Արմանին երբեք այդքան զայրացած չէի տեսել. Hype լիգայի ղեկավար

Hype Fighting լիգայի ղեկավար Արմանդ Մարտիրոսյանը մանրամասներ է պատմել UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանի և ամերիկացի Ջորջիո Պուլասի միջև ծագած աղմկահարույց կոնֆլիկտի մասին։ «Ես Արմանին երբեք այսքան զայրացած չէի տեսել։ Նրանից նման արտահայտություններ նույնպես չէի լսել. սա նրա համար չափազանց էմոցիոնալ և սկզբունքային դիմակայություն էր։ Ես ծեծկռտուքից 15-20 րոպե անց գրեցի նրան. «Արի քեզ համար ռևանշ … Read more

Արդեն հոգնել եմ նման մրցավարությունից․ Սպերցյան

Էդուարդ Սպերցյանը խիստ քննադատության է ենթարկել մրցավարական անձնակազմի աշխատանքը Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում, որտեղ կրասնոդարցիները 1-3 հաշվով պարտվել էին ԲԿՄԱ-ին, իսկ հանդիպումն ավարտել էին 10 հոգով։ ​«Գոնսալեսի հեռացումը պարզապես սարսափելի էր։ Նման բան չպետք է լինի։ Չեմ հասկանում՝ ինչպես է դա տեղի ունենում։ Ես արդեն հոգնել եմ նման մրցավարությունից»,- հայ ֆուտբոլիստի խոսքերն է … Read more

«Նոան» հաղթել է «Փյունիկին»․ ՀՀ գավաթ

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում «Փյունիկը» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում 1-2 հաշվով զիջել է երկրի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոային»։ Հյուրերի կազմում 49-րդ րոպեին հաշիվը բացել է թիմի ռումինացի նորեկ Վալենտին Կոստակեն։ 58-րդ րոպեին տանտերերի կազմում 11 մետրանոց նշակետից հաշիվը հավասարեցրել է Խավիեր Մորենոն, սակայն 67-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանը կրկին առաջ է մղել հյուրերին։ … Read more

Ալեգրին արձագանքել է «Ռեալը» գլխավորելու վերաբերյալ լուրերին

Իտալական մամուլում ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ Մասիմիլիանո Ալեգրին կարող է «Միլանից» տեղափոխվել Մադրիդի «Ռեալ» և դառնալ իսպանական ակումբի նոր գլխավոր մարզիչը։ ​Սակայն իտալացի մասնագետն անձամբ հերքել է իրադարձությունների նման զարգացումը՝ ընդգծելով, որ լիովին երջանիկ է միլանյան ակումբում։ ​«Ակումբի հետ լիակատար ներդաշնակության մեջ ենք։ Ես ցանկանում եմ աշխատել ի բարօրություն «Միլանի» և շատ գոհ եմ … Read more

Ամուր մնա․ Անչելոտին աջակցել է Ռոդրիգոյին

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին իր աջակցությունն է հայտնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսին, ով ծանր վնասվածք է ստացել, ինչի պատճառով բաց կթողնի 2025/2026 մրցաշրջանի մնացած հատվածը և 2026 թվականի աշխարհի առաջնությունը։ «Մենք քո կողքին ենք ապաքինման յուրաքանչյուր փուլում: Ամուր մնա, Ռոդրիգո»,- գրել է իտալացի մասնագետը սոցցանցի իր էջում։ Բրազիլացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել … Read more

Հայտնի են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մարզական վարկանիշավորման 2025 թ. արդյունքները

Ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մարզական վարկանիշավորման 2025 թվականի արդյունքները. առաջին տեղը զբաղեցրել է Վայոց ձորի մարզը, երկրորդ տեղը՝ Կոտայքի մարզը, լավագույն եռյակը եզրափակել է Գեղարքունիքի մարզը: Համաձայն ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ընթացակարգի՝ վարկանիշային սանդղակը ձևավորվում է՝ հաշվի առնելով մի քանի բաղադրիչներ, այդ թվում՝ մասնակցություն սպորտի ոլորտում նախարարության կողմից կազմակերպվող մասսայական սպորտի միջոցառումներին, … Read more

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը դատապարտվել է 15 ամսվա պայմանական ազատազրկման

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերը մեղավոր է ճանաչվել 2020 թվականին Հունաստանում տեղի ունեցած միջադեպի գործով և դատապարտվել 15 ամսվա պայմանական ազատազրկման։ Ինչպես հայտնում են Daily Mail պարբերականը և լրագրող Բեն Ջեյքոբսը, անգլիացին մեղավոր է ճանաչվել ոչ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ։ Աղմկահարույց միջադեպը տեղի էր ունեցել 2020 թվականի օգոստոսին՝ Հունաստանի Միկոնոս կղզում, որտեղ Մագուայերն ընտանեկան … Read more

Իմ նախապատվությունը տալիս եմ Անդրես Ինիեստային․ Սպերցյան

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Спорт-Экспресс» պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդու — Լիոնել Մեսսի հավերժական բանավեճին, ինչպես նաև նշել է, թե ում է համարում իր բացարձակ կուռքը։ Խոսելով ժամանակակից ֆուտբոլի երկու լեգենդների մասին՝ հայ կիսապաշտպանը ասել է. «Հավանաբար, նախապատվությունը կտամ Մեսսիին, այլ ոչ թե Ռոնալդուին։ Բայց դա չի նշանակում, որ … Read more

Պատրաստ չեմ կրկնակի զիջել աշխատավարձս՝ հանուն եվրոպական ակումբի. Սպերցյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ռուսական «Спорт-Экспресс» պարբերականին տված հարցազրույցում խոսել է Եվրոպա հնարավոր տեղափոխության, նախընտրելի առաջնությունների և աշխատավարձի հնարավոր նվազման մասին։ Անդրադառնալով այն խոսակցություններին, թե ֆուտբոլիստները պատրաստ են հանուն եվրոպական ակումբի գնալ ֆինանսական զիջումների՝ Սպերցյանը նշել է. «Հաճախ եմ լսում երկրպագուներից, թե մերոնք ոչ մի տեղ չեն գնում, քանի որ այստեղ … Read more