Ալեգրին արձագանքել է «Ռեալը» գլխավորելու վերաբերյալ լուրերին

Իտալական մամուլում ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ Մասիմիլիանո Ալեգրին կարող է «Միլանից» տեղափոխվել Մադրիդի «Ռեալ» և դառնալ իսպանական ակումբի նոր գլխավոր մարզիչը։

​Սակայն իտալացի մասնագետն անձամբ հերքել է իրադարձությունների նման զարգացումը՝ ընդգծելով, որ լիովին երջանիկ է միլանյան ակումբում։

​«Ակումբի հետ լիակատար ներդաշնակության մեջ ենք։ Ես ցանկանում եմ աշխատել ի բարօրություն «Միլանի» և շատ գոհ եմ այս թիմ վերադառնալու փաստից։ Մենք հիանալի ենք սկսել նոր շրջափուլը»,- ասել է Ալեգրին։

​Հիշեցնենք, որ նախկինում Մասիմիլիանո Ալեգրին տևական ժամանակ գլխավորել է Թուրինի «Յուվենտուսը»։ Ներկայումս նրա գլխավորած «Միլանն» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։

Leave a Comment