Էդուարդ Սպերցյանը խիստ քննադատության է ենթարկել մրցավարական անձնակազմի աշխատանքը Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում, որտեղ կրասնոդարցիները 1-3 հաշվով պարտվել էին ԲԿՄԱ-ին, իսկ հանդիպումն ավարտել էին 10 հոգով։
«Գոնսալեսի հեռացումը պարզապես սարսափելի էր։ Նման բան չպետք է լինի։ Չեմ հասկանում՝ ինչպես է դա տեղի ունենում։ Ես արդեն հոգնել եմ նման մրցավարությունից»,- հայ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Матч ТВ»-ն։