Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին իր աջակցությունն է հայտնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսին, ով ծանր վնասվածք է ստացել, ինչի պատճառով բաց կթողնի 2025/2026 մրցաշրջանի մնացած հատվածը և 2026 թվականի աշխարհի առաջնությունը։
«Մենք քո կողքին ենք ապաքինման յուրաքանչյուր փուլում: Ամուր մնա, Ռոդրիգո»,- գրել է իտալացի մասնագետը սոցցանցի իր էջում։
Բրազիլացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել էր աջ ոտքի առաջային խաչաձև կապանի և կողմնային մենիսկի պատռվածք։ Նրա ապաքինումը կարող է տևել մոտ 10 ամիս: