Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթեց Մուհամմադ Մոկաևին

12 Մարտի 2026, 09:00 UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը անցկացրեց հերթական գրեփլինգի մենամարտը և տարավ վստահ հաղթանակ։ Ռիո դե Ժանեյրոյում անցկացված HYPE Brazil մրցաշարում Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթեց UFC-ի մեկ այլ մարտիկի՝ Մուհամեդ Մոկաևին։ Հաղթանակից հետո Արման Ծառուկյանը ստացավ HYPE FC-ի չեմպիոնական գոտին և անմիջապես մարտահրավեր նետեց Չարլզ Օլիվեյրային, որպեսզի հաջորդ HYPE մրցաշարում Սան Պաուլոյում … Read more

Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Ազատ ոճային ըմբիշ Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ 125 կգ քաշայինների պայքարում Խաչատրյանն ընդամենը 40 վայրկյանում հաղթել է Բելառուսը ներկայացնող Ստիապան Մանդրիկին՝ կարիերայում երկրորդ անգամ դառնալով երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալակիր։ Այսօր ավելի վաղ բրոնզե մեդալի համար գոտեմարտել է 92 կգ քաշային Կնյազ Իբոյանը, որը սակայն … Read more

Լևիկ Միքայելյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ. նա հաղթել է թուրք մրցակցին

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի անդամներ 57 կգ քաշային Արման Հարությունյանն ու 70 կգ քաշային Դավիթ Մարգարյանը բրոնզե մեդալներ են նվաճել Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը դուրս է եկել Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության եզրափակիչ: Մեկնարկում Միքայելյանը առավելության է հասել … Read more

Ազատ ոճային ըմբիշ Լևիկ Միքայելյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

Սերբական Զրենյանին քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության 61 կգ քաշայինների եզրափակչում Միքայելյանը գոտեմարտել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ջեյհուն Ալլահվերդիևի հետ և 2։1 հաշվով հաղթանակ տարել՝ կարիերայում երկրորդ անգամ նվաճելով չեմպիոնի կոչումը։ Մեկնարկում Միքայելյանը առավելության է հասել Մոլդովայի ներկայացուցիչ Վասիլյե Մարկուի (4։1) և բուլղարացի Էրդալ Գալիպի (1։1) նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Տոլգա … Read more

Լևիկ Միքայելյանը՝ Մ-23 ԵԱ ոսկե մեդալակիր — Հայաստանի Հանրային Ռադիո

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Լևիկ Միքայելյանը դարձավ ոսկե մեդալակիր։ Եզրափակչում հայ ըմբիշը 2-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ջեյհուն Ալլահվերդիևին ու կկանգնի պատվո հարթակի առաջին աստիճանին,հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։

Չեխիայում դարպասապահը գնդակն ուղարկել է հարևան շենքի պատշգամբ

Չեխիայի Բարձրագույն խմբի առաջնության շրջանակներում կայացած «Բոհեմիանս»-«Սլովան Լիբերեց» հանդիպման ժամանակ զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել։ «Սլովան Լիբրեցի» դարպասապահ Տոմաշ Կոուբեկը, փորձելով ապահովագրել իր պաշտպաններին և շտկել նրանց անփույթ խաղը, որոշել է ուժեղ հարվածով գնդակն ուղարկել դաշտի սահմաններից դուրս, սակայն չի հաշվարկել հարվածի ուժը։ Գնդակը հաղթահարելով արգելապատնեշները՝ հասել է մարզադաշտի հարևանությամբ գտնվող բազմահարկ շենքին և բախվել … Read more

«Գալաթասարայը» առաջին խաղում ուժեղ էր «Լիվերպուլից»․ Չեմպիոնների լիգա

Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի 1/8 եզրափակչի առաջին խաղում թուրքական «Գալաթասարայը» Ստամբուլի «ՌԱՄՍ Պարկ» մարզադաշտում 1-0 հաշվով հաղթել է անգլիական «Լիվերպուլին»։ Հանդիպման հաշիվը բացվել է 7-րդ րոպեին։ Երկրորդ խաղակեսում թիմերը մեկական անգամ գրավել են միմյանց դարպասները, սակայն երկու դեպքում էլ գոլերը չեղարկվել են։ Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 18-ին՝ Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում։ Այս դիմակայության հաղթողը … Read more

Սամբիստ Էդուարդ Մուրադյանը դարձել է Ռուսաստանի բրոնզե մեդալակիր

11 Մարտի 2026, 18:58 Սանկտ Պետերբուրգում ավարտվել է սամբոյի Ռուսաստանի առաջնությունը, որին մասնակցել է 639 մարզիկ երկրի 65 տարբեր տարածաշրջանից: Արմավիրցի սամբիստ Էդուարդ Մուրադյանը բրոնզե մեդալ է նվաճել մինչև 58 կգ քաշային կարգում: «Ինձ աջակցում էին ընկերներս և մարզիչս. յուրաքանչյուրից էներգիա էի ստանում: Բայց առանձնահատուկ ուժ էր տալիս իմ գլխավոր երկրպագուն՝ դուստրս»,- նշել է մարզիկը: … Read more

«Բավարիան» Իտալիայում ջախջախել է «Ատալանտային»․ Չեմպիոնների լիգա

Մյունխենի «Բավարիան» Իտալիայում ջախջախել է «Ատալանտային» 6:1 հաշվով։ Արդեն 25-րդ րոպեին հաշիվը եղել է 3:0։ Երկրորդ խաղակեսում Օլիսեն դուբլ է ձևակերպել, ևս երկու գոլ էլ իր հաշվին գրանցել է Նիկոլաս Ջեքսոնը։ Պատասխան հանդիպումը, որն ըստ էության ոչինչ չի նշանակելու, կկայանա մարտի 18-ին՝ Մյունխենի «Ալյանց Արենայում»։