Չեխիայում դարպասապահը գնդակն ուղարկել է հարևան շենքի պատշգամբ

Չեխիայի Բարձրագույն խմբի առաջնության շրջանակներում կայացած «Բոհեմիանս»-«Սլովան Լիբերեց» հանդիպման ժամանակ զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել։

«Սլովան Լիբրեցի» դարպասապահ Տոմաշ Կոուբեկը, փորձելով ապահովագրել իր պաշտպաններին և շտկել նրանց անփույթ խաղը, որոշել է ուժեղ հարվածով գնդակն ուղարկել դաշտի սահմաններից դուրս, սակայն չի հաշվարկել հարվածի ուժը։ Գնդակը հաղթահարելով արգելապատնեշները՝ հասել է մարզադաշտի հարևանությամբ գտնվող բազմահարկ շենքին և բախվել պատշգամբներից մեկի պատուհանին։

Միջադեպը նյութական վնասներ չի պատճառել, փոխարենը ծիծաղ է առաջացրել մարզադաշտում հավաքված երկրպագուների շրջանում։

Leave a Comment