Մեսսիի «Ինտեր Մայամին»` MLS-ի Արևելյան կոնֆերենցիայի չեմպիոն
Մեսսիի «Ինտեր Մայամին» նվաճել է MLS-ի Արևելյան կոնֆերենցիայի չեմպիոնական տիտղոսը: Եզրափակչում Խավիեր Մասկերանոյի թիմը 5-1 հաշվով հաղթել է «Նյու Յորք Սիթիին»: Դեկտեմբերի 6-ին էլ «Ինտեր Մայամին» MLS-ի եզրափակչում կմրցի Արևմտյան կոնֆերենցիայի չեմպիոն «Վանկուվերի» դեմ: