Յանա Եգորյանը՝ սուսերամարտի Ռուսաստանի չեմպիոն

02 Դեկտեմբերի 2025, 11:40 Օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը դարձել է Վլադիկավկազում կայացած սուսերամարտի Ռուսաստանի առաջնության հաղթող: Սուսերամարտիկների մրցաշարի եզրափակչում նա 15:12 հաշվով հաղթել է Ալինա Միխայլովային:

Ադելիա Պետրոսյանը կմասնակցի 2026-ի Օլիմպիական խաղերին՝ չեզոք դրոշի ներքո

2 դեկտեմբերի 2025 – 11:15 AMT PanARMENIAN.Net – Միջազգային Օլիմպիական կոմիտեն թարմացրել է ռուսաստանցի գեղասահորդներ Ադելիա Պետրոսյանի և Պյոտր Գումեննիկի կարգավիճակները՝ հաստատելով, որ երկու մարզիկներն արդեն ընդունել են մասնակցության հրավերները՝ 2026 թվականին Իտալիայում անցկացվելիք ձմեռային Օլիմպիական խաղերին։ ՄՕԿ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ գեղասահորդները հանդես են գալու չեզոք դրոշի ներքո՝ հաշվի առնելով Ռուսաստանի դեմ կիրառված սահմանափակումները, գրում … Read more

Սա հայկական ծանրամարտին հասցված ամենամեծ հարվածն է. Ֆեդերացիային ասում եմ՝ ձեզանից պրծա. Փաշիկ Ալավերդյան

Սա ամենամեծ հարվածն է մեր պետությանը, երկրի ղեկավարությանը, հայկական ծանրամարտին եւ սպորտին: Այս ամենը միանշանակ անձնական խնդիրների պատճառով է: Ֆեդերացիային ասում եմ ՝ ես էլ ձեզանից եմ շնորհակալ, որ ձեզանից «պրծա»: Այսպես NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից իր հեռացումը մեկնաբանեց Փաշիկ Ալավերդյանը: Քիչ առաջ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հայտարարությունտարածեց, ըստ … Read more

Ալավերդյանն ազատվել է ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

2 դեկտեմբերի 2025 – 11:00 AMT PanARMENIAN.Net – Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ազատվել է պաշտոնից։ Այդ մասին հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։ Հաշվի է առնվել, որ ծանրամարտում առաջիկա տարիներին տեղի են ունենալու թիմի համար կարևոր իրադարձություններ, որոնցից մեկը 2027 թվականին Երևանում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որին հաջորդելու են Օլիմպիական խաղերը, որոշում է … Read more

Արման Ծառուկյանը նոր մրցակից է ընտրել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համարը՝ Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը, կրկին անդրադարձել է կազմակերպության այն որոշմանը, ըստ որի ժամանակավոր գոտու համար նախատեսված մենամարտը անցկացվելու է առանց իր մասնակցության։ Արմանը խոստովանել է, որ այդ լուրը հիասթափեցնող էր իր համար, և այժմ մտածում … Read more

«Ռեալի» խաղացողը վնասվածք է ստացել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» եզրային պաշտպան Ֆերլան Մենդին աջ ազդրի մկանային վնասվածք է ստացել, հաղորդում է Արքայական ակումբի կայքը։ 30-ամյա ֆուտբոլիստի վերադարձը խաղադաշտ սպասվում է հունվարին։ Մենդին այս տարվա օգոստոսից հոկտեմբեր խաղադաշտ դուրս չէր եկել ազդրի մկանային վնասվածքի պատճառով։ Այս մրցաշրջանում նա … Read more

Այս վնասվածքը նյարդայնացնող է, բայց դա այն չէ, ինչը կկանգնեցնի ինձ․ Նեյմար

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը խոսել է ձախ ծնկի մենիսկի վնասվածքով խաղալու մասին, հաղորդում է ge-ն: «Ֆիզիկապես լավ եմ զգում։ Այս վնասվածքը նյարդայնացնող է, բայց դա այն չէ, ինչը կկանգնեցնի ինձ։ Ես անպայման պատրաստ կլինեմ հաջորդ խաղին»,- ասել է բրազիլացի ֆուտբոլիստը: Ակումբի բժշկական անձնակազմը ֆուտբոլիստին խորհուրդ էր տվել վիրահատվել, սակայն Նեյմարը ասել է, որ պատրաստ է … Read more

«Բարսելոնան» չի երկարաձգի պայմանագիրը Լեւանդովսկու հետ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» մտադիր չէ երկարաձգել համագործակցությունը լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու հետ, հաղորդում է The Athletic-ը։ 37-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ «Բարսելոնան» այժմ արժանի փոխարինող է փնտրում կենտրոնական հարձակվող դիրքում՝ դիտարկելով Մյունխենի «Բավարիայի» անգլիացի խաղացող … Read more

Կարծում եմ` մարզիչը գիտի, որ ես ուզում եմ խաղալ հավաքականում․ Բայրամյան

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Матч ТВ»-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վերջին խաղում Պորտուգալիայի ընտրանուց Հայաստանի ազգային հավաքականի կրած պարտության (1-9) մասին։ «Չէի արտասվում, բայց շատ ցավոտ էր։ Շատ ծանր զգացողություն է, երբ տանը ֆուտբոլ ես դիտում։ Սարսափելի անհանգստանում ես, տպավորություն էր, թե տղաների հետ վերապրում եմ տեղի … Read more

Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի» մարզումներին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին «Պիզայի» նկատմամբ տարած հաղթանակից անմիջապես հետո «Ինտերը» վերադարձել է աշխատանքային ռիթմին։ Այսօր առավոտյան «Ներաձուրիները» վերսկսել են մարզումները Ապիանո Ջենտիլեի BPER մարզաբազայում։ Մարզմանը մասնակցել է նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Թիմն արդեն պատրաստվում է հաջորդ հանդիպմանը։ Դեկտեմբերի 3-ին՝ չորեքշաբթի, «Ինտերը» Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Սան Սիրո» մարզադաշտում կընդունի «Վենեցիային»։ Հետևեք մեզ՝ այստեղ