Ադելիա Պետրոսյանը կմասնակցի 2026-ի Օլիմպիական խաղերին՝ չեզոք դրոշի ներքո

Ադելիա Պետրոսյանը կմասնակցի 2026-ի Օլիմպիական խաղերին՝ չեզոք դրոշի ներքո

2 դեկտեմբերի 2025 – 11:15 AMT

PanARMENIAN.Net – Միջազգային Օլիմպիական կոմիտեն թարմացրել է ռուսաստանցի գեղասահորդներ Ադելիա Պետրոսյանի և Պյոտր Գումեննիկի կարգավիճակները՝ հաստատելով, որ երկու մարզիկներն արդեն ընդունել են մասնակցության հրավերները՝ 2026 թվականին Իտալիայում անցկացվելիք ձմեռային Օլիմպիական խաղերին։

ՄՕԿ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ գեղասահորդները հանդես են գալու չեզոք դրոշի ներքո՝ հաշվի առնելով Ռուսաստանի դեմ կիրառված սահմանափակումները, գրում է Factor.am-ը։

18-ամյա Ադելիա Պետրոսյանը երկու անգամ հռչակվել է Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն, հաղթող է ճանաճվել մենասահքում՝ 2024 և 2025 թվականների առաջնություններում։

Փետրվարի 6-22-ին Միլանում ու Կորտինա դ՛Ամպեցոյում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցումներին մասնակցելու է նաև Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին պարային զույգը։

Leave a Comment