Յանա Եգորյանը՝ սուսերամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

20 Հունիսի 2026, 20:00 Ֆրանսիայի Անտոնի քաղաքում անցկացված կանանց սուսերամարտի Եվրոպայի թիմային առաջնությունում ոսկե մեդալներ են նվաճել ռուս մարզիկներ Յանա Եգորյանը, Ալեքսանդրա Միխայլովան, Ալինա Միխայլովան և Անաստասիա Շորոխովան: Նրանք մրցաշարում իրենց ելույթները սկսել են քառորդ եզրափակչից, որտեղ 45:38 հաշվով հաղթել են Իսպանիայի հավաքականին: Եզրափակչում ռուս սուսերամարտիկները մրցել են անցյալ տարվա աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող, … Read more

Յանա Եգորյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

17 Հունիսի 2026, 17:40 Ֆրանսիական Անտոնի քաղաքում ընթանում է սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը։ Ռուսաստանի հավաքականին արծաթե մեդալ է բերել հայկական արմատներով սուսերամարտիկ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, թիմային առաջնությունում Եվրոպայի 6-ակի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ Յանա Եգորյանը: Եգորյանի համար սա մայրցամաքային առաջնությունների անհատական պայքարում նվաճած առաջին մեդալն է:

Յանա Եգորյանը թիմին բերել է Աշխարհի գավաթի ոսկին

27 Մայիսի 2026, 23:11 Ռուսաստանի սուսերամարտի հավաքականի անդամները ոսկե մեդալներ են նվաճել Լիմայում (Պերու) անցկացված սուսերամարտի Աշխարհի գավաթի խաղարկության թիմային մրցումներում։ Հավաքականի կազմում հանդես են եկել Յանա Եգորյանը, Ալինա Միխայլովան, Ալեքսանդրա Միխայլովան և Օլգա Նիկիտինան։ Լարված եզրափակչում նրանք 45։43 հաշվով հաղթել են Ֆրանսիայի հավաքականին և դարձել մրցաշարի հաղթողներ։ Ավելի վաղ Յանա Եգորյանը նույն Աշխարհի գավաթի … Read more

Յանա Եգորյանը` աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր

26 Մայիսի 2026, 11:20 Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացած աշխարհի գավաթի փուլում սուսերամարտի Ռուսաստանի կանանց հավաքականը, որի կազմում հանդես էր գալիս հայազգի ռուս սուսերամարտիկ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի թիմային առաջնության 6-ակի չեմպիոն Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ Յանա Եգորյանը, թիմային մրցումներում նվաճել է ոսկե մեդալ: Մրցումների շրջանակում Յանան դարձել է բրոնզե մեդալակիր: Նա հաղթել … Read more

Սուսերամարտիկ Յանա Եգորյանը՝ Գրան պրիի հաղթող

03 Մայիսի 2026, 19:04 Կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը փայլուն է հանդես եկել կանանց սուսերամարտի «Գրան պրի» շարքի մրցաշարում, որը կայացել է Հարավային Կորեայում։ Նա նվաճել է առաջին տեղը՝ բարձրանալով համաշխարհային վարկանիշի առաջին հորիզոնական։ Մարզուհին վստահ է անցել մրցաշարային ամբողջ ճանապարհը․ նա մեկնարկել է ամերիկացի Ալեքսանդրա Լիի նկատմամբ ջախջախիչ հաղթանակով (15:4), ապա հաղթել է 2024 … Read more

Յանա Եգորյանը՝ սուսերամարտի աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր

25 Հունվարի 2026, 14:57 Հայ սուսերամարտիկ Յանա Եգորյանը դարձել է ԱՄՆ-ի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում ընթացող սուսերամարտի աշխարհի գավաթի խաղարկության փուլի բրոնզե մրցանակակիր: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հաղթող է ճանաչվել Ֆրանսիան ներկայացնող Սառա Նուչան, արծաթե մեդալը նվաճել է ճապոնուհի Միսակի Էմուրան, մյուս բրոնզե մեդալակիրը իտալուհի Միկելա Բատիստոնն է։ Տղամարդկանց մրցապայքարում Դմիտրի Նասոնովը զբաղեցրել է … Read more