«Ռեալի» խաղացողը վնասվածք է ստացել



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» եզրային պաշտպան Ֆերլան Մենդին աջ ազդրի մկանային վնասվածք է ստացել, հաղորդում է Արքայական ակումբի կայքը։

30-ամյա ֆուտբոլիստի վերադարձը խաղադաշտ սպասվում է հունվարին։

Մենդին այս տարվա օգոստոսից հոկտեմբեր խաղադաշտ դուրս չէր եկել ազդրի մկանային վնասվածքի պատճառով։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է Չեմպիոնների լիգայի մեկ հանդիպման։

Մենդիի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment