Ալավերդյանն ազատվել է ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Ալավերդյանն ազատվել է ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

2 դեկտեմբերի 2025 – 11:00 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ազատվել է պաշտոնից։ Այդ մասին հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Հաշվի է առնվել, որ ծանրամարտում առաջիկա տարիներին տեղի են ունենալու թիմի համար կարևոր իրադարձություններ, որոնցից մեկը 2027 թվականին Երևանում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որին հաջորդելու են Օլիմպիական խաղերը, որոշում է կայացվել փոփոխություններ իրականացնել ծանրամարտի մեծահասակների հավաքականում:

Երկարամյա գործունեություն իրականացրած գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին փոխարինելու է թիմի երկրորդ մարզիչ Հակոբ Փիլոսյանը: Երկրորդ մարզիչ է նշանակվել ՀՀ երիտասարների հավաքականի երկրորդ մարզիչ Դավիթ Մուրադյանը:

Փոփոխություններ են տեղի ունեցել նաև մյուս հավաքականներում: ՀՀ երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանի փոխարեն թիմը գլխավորելու է 2012-2014թթ. պատանիների, 2015-2022թթ. մեծահասակների, 2022-2023թթ. կանանց հավաքականի երկրորդ մարզիչ Վիգեն Խաչատրյանը: Երկրորդ մարզիչ է նշանակվել Երևանի ծանրամարտի մարզադպրոցի մարզիչ Վահրամ Գևորգյանը:

ՀՀ պատանիների հավաքականի երկրորդ մարզիչ է նշակավել Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզիչ Արսեն Թամրազյանը, իսկ պատանի աղջիկների հավաքականի ավագ մարզչի պաշտոնում կլինի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի մարզիչ Քրիստինե Պետրոսյանը:

Ֆեդերացիայի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Փաշիկ Ալավերդյանին և Մելիք Ղուկասյանին իրենց գործունեության համար և հաջողություն մաղթում նրանց:

Առաջիկա օրերին Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը կհրավիրի մամուլի ասուլիս, որի ժամանակ կանդրադառնա կատարված փոփոխություններին»:

Նախկին գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն աշխատանքից ազատվել է՝ հանձնելով ղեկը Հակոբ Փիլոսյանին, մինչդեռ Դավիթ Մուրադյանը միացել է թիմին որպես երկրորդ մարզիչ։ Մելիք Ղուկասյանի փոխարեն երիտասարդների հավաքականն այժմ գլխավորում է Վիգեն Խաչատրյանը, իսկ Վահրամ Գևորգյանը նշանակվել է որպես երկրորդ մարզիչ։ Միաժամանակ, պատանիների և պատանի աղջիկների հավաքականներում նույնպես նշանակվել են նոր մասնագետներ՝ Արսեն Թամրազյանն ու Քրիստինե Պետրոսյանը։

«Փոփոխությունների նպատակը հավաքականներին կարևոր մարզական իրադարձությունների ավելի արդյունավետ պատրաստելն է։ Մամուլի ասուլիսում, որին ներկա կլինի Սամվել Գասպարյանը, ներկայացվելու են այս նշանակումների մանրամասները»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment