Հայկ Ղազարյանը հաղթանակ է տարել Մոսկվայում կայացած ACA 197 մրցաշարում

06 Դեկտեմբերի 2025, 20:00 Դեկտեմբերի 5-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել ACA 197 մրցաշարը։ Մենամարտերից մեկում 31-ամյա մարտիկ Հայկ Ղազարյանը (17-5) հանդիպել է Վաժա Ցիպտաուրիին (14-7-1) և հաղթանակի հասել մրցավարների միաձայն որոշմամբ։ Երեք մրցավարներն էլ գրանցել են 29-28 հաշիվ՝ հօգուտ Ղազարյանի։ Սա դարձել է Հայկի երրորդ անընդմեջ հաղթանակը և արդեն յոթերորդը ACA լիգայի շրջանակներում, … Read more

Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրություն կա Ռուսաստանի Պրեմիեր լիգայից և եվրոպական թիմերից. Կլյուև

Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտնել է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական թիմեր և Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբ։ «Նաիրի նկատմամբ հետաքրքրություն կա Ռուսաստանի Պրեմիեր լիգայից և եվրոպական թիմերից, բայց ես չեմ կարող որևէ կոնկրետ ակումբ նշել», – ասել է Կլյուևը Match TV-ի հետ զրույցում։ … Read more

Աշխարհի առաջնությունում այսօր հանդես կգա 3 բռնցքամարտիկ

Աշխարհի առաջնությունում այսօր ունենք 3 բռնցքամարտիկ։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Ժամը 17։00-ին մեկնարկող մրցահերթում ռինգ դուրս կգան 60 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը։ Ժամը 21։00-ին մեկնարկող մրցահերթում էլ կմենամարտի 54 կգ քաշային Դավիթ Եգորյանը։

Վաշինգտոնում անցկացվել է 2026-ի Ֆուտբոլի ԱԱ-ի խմբերի վիճակահանությունը

6 դեկտեմբերի 2025 – 13:31 AMT PanARMENIAN.Net – ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, Քենեդու անվան կատարողական արվեստների կենտրոնում, տեղի է ունեցել 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլը ձևավորող վիճակահանությունը, հայտնում է Արմենպրեսը։ Ձևավորվել են հետևյալ խմբերը. A խումբ՝ Մեքսիկա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Փլեյ-օֆֆ D-ի հաղթողը (Դանիա, Հյուսիսային Մակեդոնիա, Չեխիա, Իռլանդիա)։ B խումբ՝ Կանադա, Փլեյ-օֆֆ A-ի … Read more

Մեսսին նշել է այն հավաքականները, որոնք կարող են հաղթել ԱԱ-2026-ում

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին նշել է, որ կրկին ձգտելու են հաղթել աշխարհի առաջնությունը՝ երկրորդ անգամ անընդմեջ։ Այնուամենայնիվ, Մեսսին առանձնցրել է մի քանի հավաքականներ, որոնք, ըստ նրա, կլինեն ֆավորիտ «ոսկե աստվածուհու» գավաթի համար պայքարում։ «Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակը մեր ուսերից հսկայական բեռ իջեցրեց։ Առանց այդ ճնշման խաղալը իսկական թեթևացում է։ Բայց դա … Read more

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ձմռանը ազատվել չորս խաղացողից

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել թիմի չորս խաղացողներից։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ թիրախում են հայտնվել Կոբի Մեյնուն, Ջոշուա Զիրկզեն, Մանուել Ուգարտեն և Թայել Մալասիան։ Նշվում է, որ մանչեսթերյան ակումբը նշված խաղացողների վաճառքի միջոցով ցանկանում է միջոցներ հայթայթել կիսապաշտպանությունը հզորացնելու համար։ Սակայն իրավիճակը բարդանում է նրանով, որ ակումբի երեք … Read more

3 հայ բռնցքամարտիկ հաղթահարել է ԱԱ մեկնարկային փուլի արգելքը

6 դեկտեմբերի 2025 – 12:51 AMT PanARMENIAN.Net – Դուբայում մեկնարկած աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը հաջող էր Հայաստանի հավաքականի համար։ Եվս 3 հայ բռնցքամարտիկ հաղթահարել է մեկնարկային փուլի արգելքը։ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն և աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (67 կգ) ժամանակից շուտ հաղթել է Քենիայի ներկայացուցիչ Վիսման Միվատեին։ … Read more

Ես չեմ պատրաստվում լինել Պուտինի կամ Մադուրոյի նման. Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան իր ելույթում հիշատակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Լապորտայի խոսքերով, եթե նա հաղթի կատալոնական ակումբի առաջիկա նախագահական ընտրություններում, ապա այլևս չի առաջադրվի, և դա կլինի իր վերջին պաշտոնավարումը։ «Ես չեմ պատրաստվում լինել Պուտինի, կամ Մադուրոյի նման։ Առաջնորդները պետք է պաշտոնավարեն միայն երկու ժամկետով։ Դրանից ավելին անառողջ է»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում … Read more

Մբապեն արձագանքել է ԱԱ-2026-ի վիճակահանությանը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն արձագանքել է 2026 թվականի աշխարհի առաջնության վիճակահանության արդյունքներին։ Աստղային ֆուտբոլիստը սոցիալական ցանցերի իր էջում հրապարակում է կատարել՝ մակագրելով. «Ֆրանսիայի հավաքական, «եռագույնների» համար վիճակահանությունն արդեն կայացել է»։ Ֆրանսիան ընդգրկվել է I խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Սենեգալի և Նորվեգիայի հավաքականները։ Խմբի չորրորդ … Read more

Նրանք կարող են հաղթել Լա լիգան, բայց ոչ Չեմպիոնների լիգան. Էմանուել Պետին՝ «Բարսելոնայի» մասին

Լոնդոնի «Արսենալի», «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին չի հավատում, որ կատալոնական ակումբը այս մրցաշրջանում կարող է հաղթել Չեմպիոնների լիգան։ ««Բարսելոնան» կարող է պայքարել Լա լիգայի համար, բայց ոչ Չեմպիոնների լիգայի։ Իսկապե՞ս որևէ մեկը կարծում է, որ այս թիմը կարող է հաղթել նման պաշտպանությամբ։ Դա անհնար է։ Մենք դա տեսանք «Ինտերի» դեմ խաղերում։ … Read more