Մեսսին նշել է այն հավաքականները, որոնք կարող են հաղթել ԱԱ-2026-ում

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին նշել է, որ կրկին ձգտելու են հաղթել աշխարհի առաջնությունը՝ երկրորդ անգամ անընդմեջ։ Այնուամենայնիվ, Մեսսին առանձնցրել է մի քանի հավաքականներ, որոնք, ըստ նրա, կլինեն ֆավորիտ «ոսկե աստվածուհու» գավաթի համար պայքարում։

«Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակը մեր ուսերից հսկայական բեռ իջեցրեց։ Առանց այդ ճնշման խաղալը իսկական թեթևացում է։ Բայց դա դեռ ոչինչ չի երաշխավորում, քանի որ բոլորը ցանկանում են հաղթել աշխարհի առաջնությունում։ Կան շատ ուժեղ հավաքականներ՝ Իսպանիան, Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան և Բրազիլիան, որը երկար ժամանակ է, ինչ չի հաղթել մրցաշարը և կրկին ցանկանում է դա անել», — ESPN-ին տված հարցազրույցում ասել է լեգենդար Մեսսին։

Leave a Comment