6 դեկտեմբերի 2025 – 13:31 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, Քենեդու անվան կատարողական արվեստների կենտրոնում, տեղի է ունեցել 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլը ձևավորող վիճակահանությունը, հայտնում է Արմենպրեսը։
Ձևավորվել են հետևյալ խմբերը.
A խումբ՝ Մեքսիկա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Փլեյ-օֆֆ D-ի հաղթողը (Դանիա, Հյուսիսային Մակեդոնիա, Չեխիա, Իռլանդիա)։
B խումբ՝ Կանադա, Փլեյ-օֆֆ A-ի հաղթողը (Իտալիա, Հյուսիսային Իռլանդիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կատար), Շվեյցարիա;
C խումբ՝ Բրազիլիա, Մարոկկո, Հայիթի, Շոտլանդիա;
D խումբ՝ ԱՄՆ, Պարագվայ, Ավստրալիա, Փլեյ-օֆֆ C-ի հաղթողը (Թուրքիա, Ռումինիա, Սլովակիա, Կոսովո)։
E խումբ՝ Գերմանիա, Կյուրասաո, Կոտդիվուար, Էկվադոր։
F խումբ՝ Նիդեռլանդներ, Ճապոնիա, Փլեյ-օֆֆ B-ի հաղթողը (Ուկրաինա, Շվեդիա, Լեհաստան, Ալբանիա), Թունիս։
G խումբ՝ Բելգիա, Եգիպտոս, Իրան, Նոր Զելանդիա։
H խումբ՝ Իսպանիա, Կաբո Վերդե, Սաուդյան Արաբիա, Ուրուգվայ։
I խումբ՝ Ֆրանսիա, Սենեգալ, Փլեյ-օֆֆ 2-ի հաղթողը (Իրաք, Բոլիվիա, Սուրինամ), Նորվեգիա;
J խումբ՝ Արգենտինա, Ալժիր, Ավստրիա, Հորդանան։
K խումբ՝ Պորտուգալիա, Փլեյ-օֆֆ 1-ի հաղթողը (Կոնգո ԴՀ, Նոր Կալեդոնիա, Ճամայկա), Ուզբեկստան, Կոլումբիա։
L խումբ՝ Անգլիա, Խորվաթիա, Գանա, Պանամա։
2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կմասնակցի 48 ազգային հավաքական, որոնք կբաժանվեն 12 խմբի՝ յուրաքանչյուրը բաղկացած չորս թիմից։ Հաջորդ փուլ՝ փլեյ-օֆֆ, կանցնեն յուրաքանչյուր խմբի երկու առաջատարները, ինչպես նաև երրորդ տեղում հայտնված ութ ամենաբարձր արդյունք ունեցող թիմերը։
Խմբային փուլը կկայանա հունիսի 11-27-ը, 1/16 եզրափակիչը՝ հունիսի 28-ից հուլիսի 3-ը, 1/8 եզրափակիչը՝ հուլիսի 4-7-ը, քառորդ եզրափակիչը՝ հուլիսի 9-11-ը, կիսաեզրափակիչը՝ հուլիսի 14-15-ը, երրորդ տեղի համար հանդիպումը՝ հուլիսի 18-ին, իսկ եզրափակիչը՝ հուլիսի 19-ին։