«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ձմռանը ազատվել չորս խաղացողից

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել թիմի չորս խաղացողներից։ Այս մասին հայտնում է ESPN-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ թիրախում են հայտնվել Կոբի Մեյնուն, Ջոշուա Զիրկզեն, Մանուել Ուգարտեն և Թայել Մալասիան։

Նշվում է, որ մանչեսթերյան ակումբը նշված խաղացողների վաճառքի միջոցով ցանկանում է միջոցներ հայթայթել կիսապաշտպանությունը հզորացնելու համար։ Սակայն իրավիճակը բարդանում է նրանով, որ ակումբի երեք խաղացողներ դեկտեմբերի կեսերին մեկնելու են Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը, և ակումբի ղեկավարությունը չի ցանկանում ավելի թուլացնել Ամորիմի կազմը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում կայացած 14 տուրերից հետո Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը 21 միավորով գտնվում է 9-րդ տեղում։

Leave a Comment