Մայր Աթոռում կատարված խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրվարույթ նախաձեռնել

Մայր Աթոռում խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Ինչպես հիշում եք, 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած 10 եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել, որով կոչ էին արել քաղաքացիներին 2025 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին միանալ իրենց՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պահանջել Ամենայն Հայոց … Read more

Ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, ինչը մեզ պարտավորեցնում է լինել միասնական․ Վեհափառ Հայրապետ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, ​Այսօր Հայաստանում և սփյուռքի համայնքներում ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների հիշատակը, ովքեր անմահացան՝ իրենց հոգիներում անմար պահելով սերն առ Քրիստոս և առ հայրենին։ Ապրիլի 24-ը խորհրդանշորեն ամփոփում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը, որի մեջ … Read more

Հայ Եկեղեցու համաշխարհային ներկայությունը ազգային ուժ է, և չի կարող սպառնալիք լինել․ Տեր Քերոբվե

Երբ երկրի վարչապետը հայտարարում է թե՝ «Սփյուռքում Հայ Եկեղեցին ոչ թե պաշտպանում է հայ ժողովրդի շահերը, այլ առաջ է մղում այլ երկրների շահեր Հայաստանի դեմ», սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հայոց պատմության ուրացում, հակաազգային թեզ, պառակտման թույն, տգետ մարդու խոսույթ, իսկ երբ նման հայտարարության հեղինակը երկրի ղեկավարն է՝ սա դառնում է ազգի ամոթը: … Read more

Երբ մի քանի տասնյակ մանդատ ունեցող ուժը իրեն վերագրում է համահայկական խոսքի մենաշնորհ, դա արդեն անցնում է ողջախոհության սահմանները․ Տեր Օշին

Կա մի կետ, որտեղ թվերը դադարում են պարզապես վիճակագրություն լինելուց և դառնում են մերկ ճշմարտություն։ Ազգային-եկեղեցական ժողովի 472 անդամներից կազմված համակարգը ձևավորվել է այնպես, որ արտացոլի ոչ թե մի հատվածի, այլ ամբողջ ժողովրդի կամքը․ 121 ներկայացուցիչ՝ Հայաստանից, 280՝ Սփյուռքից, իսկ մնացածը՝ հոգևոր դասի ներկայացուցիչներից։ Սա պատահական կառուցվածք չէ, սա հաշվարկված հավասարակշռություն է, որը հստակ ասում … Read more

Կաթողիկոսը կանխատեսել էր այն, ինչ այսօր կատարվում է Արցախում պատմամշակութային սրբավայրերի հետ

Այն, ինչ ներկայումս կատարվում է Արցախում հայկական պատմամշակութային սրբավայրերի հետ, աներկբա վկայում է ցեղասպանությունը անարգել ավարտին հասցնելուն ուղղված միջազգային հանցագործության մասին, ինչը և ճիշտ նույն ձեռագրով տեղի է ունեցել Թուրքիայում, այս մասին հայտարարել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։ Նա նշել է, որ այս եղկելի երևույթը կանխատեսել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը … Read more

Օրենքից վեր՝ հանուն օրենքի – Live News

Երբ գործադիր իշխանությունն իրեն վեր է դասում Սահմանադրությունից և օրենքներից, ճեղքվածք է առաջանում իշխանության և օրինականության միջև։ Այս ընթացքը երկարաժամկետ կտրվածքով թուլացնում է քաղաքացիների վստահությունը և խոցելի դարձնում ինքնիշխանության գաղափարը, որը կառավարության սեփականությունը չէ, այլ պատկանում է ժողովրդին և նրա հաստատություններին։ Ամենավտանգավոր երևույթներից մեկը «պետություն» և «կառավարություն» հասկացությունների խառնուրդն է։ Երբ իշխանավորները խոսում են այնպես, … Read more

Ցեխ շպրտելով սրբությունը չեն նսեմացնում. ընդամենը բացահայտում են սեփական հոգևոր դատարկությունը

Այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ երկրի վարչապետը հերթական անգամ վիրավորեց բոլոր հոգևորականներին։ ՔՊ-ն և նրա առաջնորդը սեփական քաղաքական ձեռագիր են դարձրել պիտակավորումը, թիրախավորմումն ու ցեխարձակումը՝ Ամենայն Հայոց Հայրապետի և հոգևորականների հասցեին հնչեցնելով անհիմն մեղադրանքներ ու վիրավորանքներ։ Այս մասին գրել է Հայր Հովհաննես Թորգոմյանը։ Բայց որքան էլ իշխանական քարոզչամեքենան փորձի «վերափոխել» լուսավոր ու պայծառ Սուրբ … Read more

Մայր Աթոռը հորդորում է ԱՆ-ին վերականգնել ՔԿՀ-ներում հոգևոր ծառայության բնականոն ընթացքը

ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը։ «ՔԿՀ պետը փաստացի դադարեցրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը, միևնույն ժամանակ, շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր: Այս … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը – Live News

Ապրիլի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած գործարարների՝ ուղեկցությամբ Իսպանիայի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) և Իսպանիայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եկեղեցական խորհրդի ատենապետ տիար Լևոն Գրիգորյանի։ Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները նշեցին, որ Հայաստան այցի նպատակն է երկու երկրների միջև գործնական կապերի ընդլայնումն ու … Read more

Անձն իր քվեն տալով ՔՊ-ի ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական Սուրբ Եկեղեցուց

Անձն իր քվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող հակաեկեղեցական ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական մեր սուրբ Եկեղեցուց, քանզի այդ ընտրությամբ դառնում է մասնակից իշխանությունների հակասահմանդրական հանցավոր գործողություններին։ Այս մասին ասել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը։ Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց … Read more