Արցախում պայթյունից տուժած ընտանիքը հայտնվել է փողոցում․ Նժդեհ Իսկանդարյան

2023թ. ՎՔՆ պահեստի պայթյունից զոհվածների ընտանիքների կարգավիճակի չլուծված լինելը արդեն բերել է կոնկրետ ողբերգության․ միայնակ մայրը՝ երկու անչափահաս երեխաների հետ, երկու ամիս է չի կարողանում վճարել տան վարձը և այսօր հայտնվում է փողոցում։ Իր աշխատանքով հազիվ է ապահովում սննդի նվազագույն կարիքները․ գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ «Սա ՀՀ կառավարության անգործության ուղիղ հետևանքն է, և … Read more

Կարևոր է, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ արցախահայերին աջակցելու և նրանց հայ հասարակության մեջ ինտեգրելու համար․ Genocide Watch-ի հատուկ զեկույցը

Genocide Watch-ը հրապարակել է «Հատուկ զեկույց. Հայ փախստականների ինտեգրումը և պաշտպանությունը 2023 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի գրավումից հետո» խորագրով։ Ինչպես նշվում է, 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո, մոտավորապես 115․000 էթնիկ հայ փախել է Արցախից: Նրանց թվում էին մոտավորապես 30․000 երեխա, 65 տարեկանից բարձր 18․000 մարդ և հաշմանդամություն ունեցող մի քանի հազար անձ, այդ թվում՝ … Read more

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում, կամրջի տակ առաջացած «մինի լճակը» իսկական պատուհաս էր վարորդների համար․ Լուսանկար

Այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանում տեղացած ձյան հալվելու և հորդառատ անձրևի հետևանքով հերթական անգամ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին արդեն հայտնի Բաբաջանյան փողոցից դեպի Չարբախ՝ Շիրակի փողոց տանող ճանապարհահատվածի կամրջի տակ երթևեկությունը դարձել էր վարորդների համար մի իսկական պատուհաս: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիտահորերի խցանման պատճառով «մինի լճակ» էր առաջացել ու բազմաթիվ վարորդներ ավտոմեքենաներով չէին … Read more

Ո՞վ է Ֆիզուլին, որին մեջբերել է Ռուբեն Վարդանյանը, և ի՞նչ «մեսիջ» է այն փոխանցում

Ֆիզուլին, որին այսօր մեջբերել է Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանը, հաճախ ներկայացվում է որպես ադրբեջանցի բանաստեղծ, մինչդեռ իրականում նա  չունի գիտականորեն հաստատված ազգային պատկանելություն։ Նա ծնվել է մոտ 1494 թ․ Իրաքում՝ Բաղդադի կամ Քերբելայի շրջանում։ Ստացել է դասական արևելյան կրթություն՝ ուսումնասիրելով թուրքերեն, պարսկերեն ու արաբերեն։ Ֆիզուլին դատապարտում էր իշխանությունը որպես ժողովրդի տառապանքի աղբյուր։ Նա տեսնում … Read more

Հայաստանում կարգելվի մեկանգամյա պլաստիկի վաճառքը. խախտողների համար նախատեսված է մինչև 150 հազար դրամ տուգանք

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը Ազգային ժողովի հերթական նիստում ներկայացրել է առևտրի և ծառայությունների ոլորտում առաջարկվող փոփոխությունների փաթեթը, որի նպատակն է մեկանգամյա պոլիէթիլենային արտադրանքի գործածությունը աստիճանաբար կրճատել և արգելել։ Մկրտչյանը նշել է, որ նախագծերը համապատասխանում են կառավարության ծրագրի առաջնահերթություններին և եվրոպական միության համապատասխան դիրեկտիվներին, որոնք վերաբերում են պլաստիկի շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանը։ … Read more

Ապահովագրության ռիսկերը կառավարելի են, դիմելիությունն աճում է, սահուն կերպով շարունակում ենք ծրագիրը․ Անահիտ Ավանեսյան

Ապահովագրության ռիսկերը կառավարելի են, դիմելիությունն աճում է, սահուն կերպով շարունակում ենք ծրագիրը․ այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ի պատասխան լրագրողի հարցի, որ մարդկանցից օրեր են պահանջվում, մինչև համապատասխան բժշկի մոտ հայտնվելը։ «Ուզում եմ հստակ արձանագրենք, որ 2025-ին պետպատվերի շրջանակում ով կարիք է ունեցել բուժօգնության, ստացել է այդ բուժօգնությունը, որոշ ծառայությունների … Read more

Եվրոպական խորհրդարանը բացում է ճանապարհը ապաստան հայցողներին այլ երկրներ տեղափոխելու համար

Եվրոպական խորհրդարանի կողմից հաստատված օրենսդրական փոփոխությունը թույլ կտա ԵՄ պետություններին ապաստան հայցողներին ուղարկել այն երկրներ, որոնց հետ նրանք կապ չունեն։ Եվրոպական խորհրդարանը երեքշաբթի օրը հաստատեց օրենսդրական փոփոխություն, որը կարող է թույլ տալ, որ Եվրոպական Միություն ժամանող ապաստան հայցողները տեղափոխվեն այլ երկրներ, նախքան նրանց դիմումների մշակումը։ Ապաստանի ընթացակարգի կանոնակարգում (APR) ներառված «անվտանգ երրորդ երկիր» հասկացության փոփոխությունը … Read more

Արտակարգ իրավիճակ Երևանի Դավիթ Բեկի պողոտայում․մարդաբոյ փոսերը 25-ից ավելի մեքենաների անվադողերն են պայթեցրել․ Լուսանկար

Փետրվարի 10-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Դավիթ Բեկի պողոտայում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ նշված պողոտայի մի քանի կիլոմետրանոց հատվածում հսկայական փոսերը իսկական պատուհաս են դարձել 25-ից ավելի վարորդների համար։ Տարբեր մակնիշի ավտոմեքենաներ հայտնվել են փոսերում, ինչի հետևանքով կամ անվահեծաններն են կոտրվել, կամ անվադողերն են պայթել։ Երջանիկ պատահականությամբ, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Թեպետ … Read more

Նարեկ Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել կենսաթոշակային տարիքի քաղաքացիների հետ

10 Փետրվարի, 2026 «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել կենսաթոշակային տարիքի քաղաքացիների հետ: Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագիրը, առաջիկա անելիքները պատասխանել վերջիններիս հետաքրքրող հարցերին:

Թոշակառուները ևս հայտարարագրելու են իրենց եկամուտները. ՊԵԿ

10 Փետրվարի, 2026 Այս տարի թոշակառուներն էլ են հայտարարագրելու իրենց եկամուտները։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 10–ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ «Մենք խնդիր ենք դրել նոր համակարգ ունենալ, մրցույթը հայտարարված է, դիմող կազմակերպություններ կան, հիմա գնահատման գործընթաց է գնում, և դա թույլ կտա ունենալ մի նոր համակարգ, որտեղ մենք նաև նախատեսում ենք կարևոր … Read more