Այս տոն օրերին կոչ են անում, որ մարդիկ էլեկտրականություն քիչ ծախսեն, լույս քիչ վառեն. Արմեն Եղիազարյան

ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Արմեն Եղիազարյանն արձագանքել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ մասնավորապես գրելով

Մի քանի ամիս է, ինչ ՀԷՑ-ի կառավարումը ապօրինաբար անցել է իրենց կառավարմանը ու արդեն գցեցին ոտքերին և այս տոն օրերին կոչ են անում, որ մարդիկ էլեկտրականություն քիչ ծախսեն, լույս քիչ վառեն, նստեն խավարում, որ համակարգը դիմանա։ Բա ոնց էր, որ նախկին ղեկավարման օրոք նման հայտարարություններ չեն եղել։

Եվ այսպես սիրելի ժողովուրդ, քանի գնա այս իշխանությունը ավելի է ավիրելու երկիրը, էն մի քանի բանն էլ որ դեռ մնացել է, դրա վերջն էլ են տալու։

Սրա միակ լուծումը այս տարի սրանց թոշակի ուղարկելն է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment